Սևերին Ֆիալա
Սևերին Ֆիալան (ծնվ․ 1985, Հորն, Ավստրիա) ուսանել է Վիեննայի կինոակադեմիայում։ Աշխատել է Կարմիր խաչում և առաջին անգամ հաջողության հասել «Փղի կաշի» մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմով (2009, համառեժ.՝ Ուլրիխ Փուցեր):
Ֆիլմացանկ
Փղի կաշի (կ/մ, 2009), Քեռն (վավ․, 2012, համառեժ.՝ Վերոնիկա Ֆրանց), Ուոլնաթ Գրովի վերջը (կ/մ, 2013), Բարի գիշեր, մայրիկ (2014, համառեժ.՝ Վերոնիկա Ֆրանց), Չարիքի դաշտային ուղեցույցը. Հյոլֆոլի մեղավոր կանայք (կ/մ, 2017, համառեժ.՝ Վերոնիկա Ֆրանց), Օթյակը (2019, համառեժ.՝ Վերոնիկա Ֆրանց), Ծառան (հ/ս, 2 մաս, 2021-2022, համառեժ.՝ Վերոնիկա Ֆրանց), Դիվային լոգանք (2024, համառեժ.՝ Վերոնիկա Ֆրանց):
Վերոնիկա Ֆրանց
Վերոնիկա Ֆրանցը (ծնվ․ 1965, Վիեննա) ուսանել է գերմաներեն և փիլիսոփայություն, աշխատել որպես լրագրող։ 1997-ից ի վեր եղել է նաև Ուլրիխ Զայդլի համագործակիցը և նրա բոլոր ֆիլմերի սցենարների համահեղինակը, որոնց թվում են «Տապը» (2001), «Ներմուծում/Արտահանում»-ը (2007), «Դրախտ» եռապատումը (2012-13), «Չար խաղեր. Ռիմինի, Սպարտա»-ն (2023)։ 2003-ին Ուլրիխ Զայդլի հետ հիմնել է Ulrich Seidl Filmproduktion GmbH կինոընկերությունը։
Ֆիլմացանկ
Քեռն (վավ., 2012, համառեժ.՝ Սևերին Ֆիալա), Պտտիր և խմիր (կ/մ, 2014), Բարի գիշեր, մայրիկ (2014. համառեժ.՝ Սևերին Ֆիալա), Չարիքի դաշտային ուղեցույցը. Հյոլֆոլի մեղավոր կանայք (կ/մ, 2017, համառեժ.՝ Սևերին Ֆիալա), Օթյակը (2019, համառեժ.՝ Սևերին Ֆիալա), Ծառան (հեռուստասերիալ, 2 դրվագ 2021-2022, համառեժ.՝ Սևերին Ֆիալա), Դիվային լոգանք (2024, համառեժ.՝ Սևերին Ֆիալա):