Ֆրանսիա/Շվեյցարիա

ԻՄ ՎԱՏԹԱՐ ԹՇՆԱՄԻՆ

82 րոպե
2023

Synopsis
Մոջթաբան, Համզեն ու Զարն այն անհատների թվում են, որոնք Իրանում բանտ են նետվել և հարցաքննության ենթարկվել իրենց գաղափարների համար։ Այս վավերագրական ֆիլմում, ռեժիսորի մտահղացմամբ, նրանք այնպես են հարցաքննում իրեն, ինչպես Իսլամական Հանրապետության գործակալները։ Նա ցանկացել է, որ իրական խոշտանգողն Իրանում ճանաչի և տեսնի ինքն իրեն ֆիլմում, ինչպես հայելու մեջ։ Դահճի մաշկի տակ իրենց զգալու այս անսովոր փորձը նախկին բանտարկյալներին ստիպում է առերեսվել մարդկայնության սեփական սահմաններին՝ վերհանելով նաև նախագծի երկակիությունը։

Cast & Crew
Պրոդյուսերներ` Ռաֆայել Պիլլոզիո, Էլենա Տատի
Ռեժիսոր՝ Մեհրան Թամադոն
Սցենարի հեղինակ՝ Մեհրան Թամադոն՝ Ֆիլիպ Լասրիի համագործակցությամբ
Օպերատոր՝ Պատրիկ Թրեշ
Հնչյունային ձևավորողներ՝ Սիմոն Ժանդրո, Ֆիլիպ Գրիվել, Լորան Մալան
Մոնտաժողներ՝ Մեհրան Թամադոն, Լյուկ Ֆորվեյ
Նկարահանվել է Զար Ամիր Էբրահիմին:
Արտադրությունը՝ L'atelier documentaire

Մեհրան Թամադոն
Ճարտարապետական կրթություն ստացած Մեհրան Թամադոնը 2004-ին նկարահանել էր «Նահատակների մայրը» ֆիլմը, ապա՝ 2010-ին, «Բասիջին», որտեղ փորձել է երկխոսել իրանական վարչակարգի կողմնակիցների հետ։ Այս մոտեցումը նա շարունակել է «Իրանցին» ֆիլմում, որտեղ վարչակարգի կողմնակիցներին համոզել է միառժամանակ իր հետ նույն հարկի տակ ապրել։ Թամադոնի նոր ֆիլմերը՝ «Իմ վատթար թշնամին» և «Որտեղ Աստված չկա»-ն, 2023-ին ներկայացվել են Բեռլինի ՄԿՓ-ում։ Այս ֆիլմերում ռեժիսորն անդրադառնում է այն բռնություններին, որոնք կիրառվում են Իրանում հարցաքննության և կալանավորման ժամանակ։

Ֆիլմացանկ
Նահատակների մայրը (2004), Բասիջի (2009), Իրանցին (2014), Իմ վատթար թշնամին (2023), Որտեղ Աստված չկա (2023):




ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER