Մակա Գոգոլաձե
Բժշկական կրթություն ստացած Մակա Գոգալաձեն 2008-ին սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ 2010-ից ի վեր վրացական մի շարք լրատվամիջոցներում և կազմակերպություններում լուսանկարիչ է աշխատել։ 2016-ին ավարտել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի լրագրության և մեդիակառավարման կովկասյան դպրոցի «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիակառավարում» բաժնի մագիստրատուրան, որտեղ սկսել է խորապես հետաքրքրվել վավերագրական կինոյով: Այժմ լուսանկարչություն է դասավանդում նույն ինստիտուտում 2016-ից մասնակցել է նաև մի շարք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի արտադրությանը «Չայխանա» հարավկովկասյան մեդիահարթակի համար։ Նույն թվականին հիմնել է Formo կինոընկերությունը։
Ֆիլմացանկ
Բոլոր պատերազմները մի տեղ են տանում (2016). Երբ խոսքը վերաբերում է 90-ականներին (2016), Վայրէջք (2016), Ժամանակի մոխիրները (2017), Աստված, շնորհակալություն թեյի համար (2017), Դիդուբե. վերջին կանգառը (2017), Թե ինչու խոզերն անուն չունեն (2018), Գլխապտույտի էֆեկտ (2018), Ես հայրենիքս ինձ հետ եմ տանում (2019), Երկրագնդի իմ բաժինը (2019), Տունս ծիածանից այն կողմ է (2020), Իմ սենյակը (2020), Ինչքան էլ հեռու քայլեմ (2021), Ինչքան որ գիտեմ ինձ (2024):