Քամալ Ալժաֆարի
Պաղեստինցի ռեժիսոր, որը հայտնի է իր յուրահատուկ ձեռագրով։ Քյոլնի մեդիաարվեստների ակադեմիան ավարտելուց հետո բնակվում է Բեռլինում։ Դասավանդել է Նյու Յորքի կինոդպրոցում և Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստաեսության ակադեմիայում: 2023-ին նրա «Ունեզրկվածների տեսախցիկը» ինստալացիան ցուցադրվել է Սան Պաուլուի 35-րդ բիենալեում։ 2024-ին IndieLisboa ԿՓ-ը կնշանավորի Ալժաֆարիի ներդոումը կինոյում՝ Պորտուգալիայի ֆիլմադարանում կազմակերպելով նրա գործերի հետահայաց ցուցադրությունը:
Ֆիլմացանկ
Այցելեք Իրաք (կ/մ, 2003), Տանիքը (2006), Պատշգամբներ (կ/մ, 2007), Հիշողության նավահանգիստ (2010), Վերհուշ (2015), Երկար ճանապարհ նշտարիկից հետո (կ/մ, 2019), Անսովոր ամառ (2020), Դրախտ, XXXI, 108 (կ/մ, 2023), UNDR (կ/մ, 2024), Ֆիդայական ֆիլմ (2024):