Հայաստան
ՆԵՐԻՐ ԻՆՁ, ՄԱՅՐԻԿ
15 րոպե
2024
35–ամյա Արեսը անկողնուն գամված մոր և մի տարեց պրոֆեսորի հետ ապրում է լքված քաղաքում․ միայն նրանք են հրաժարվել փախուստի դիմել բնակչությանը ցիրուցան արած ուրուների ներխուժումից հետո: Հետաշխարհակործան այս իրականության մեջ` առանց էլեկտարականության ու հաղորդակցության, Արեսն ու պրոֆեսորը շրջում են դատարկ փողոցներով՝ անկարող հասկանալու ուրուների նպատակը: Երբ պրոֆեսորը հորդորում է Արեսին մեկնել արևմուտք, որտեղ ռադիոազդանշանները դեռ գործում են հեռավոր տարածության վրա, նա կանգնում է ցավագին ընտրության առաջ՝ լքել մորը հանուն ապագայի, թե մնալ ու ինքն էլ ուրու դառնալ:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Արթուր Նազարեթյան
Ռեժիսոր՝ Արթուր Նազարեթյան
Սցենարի հեղինակ՝ Արթուր Նազարեթյան
Օպերատոր՝ Արմեն Կիրակոսյան
Նկարիչ՝ Ալլա Մնոշյան
Կոմպոզիտոր՝ Գեորգի Կուրտագ
Հնչյունային ձևավորող՝ Դմիտրի Ուստոև
Մոնտաժող՝ Տիգրան Աղաջանյան
Դերերում. Եվգենի Պրոնին, Արամ Կարախանյան, Նարինե Ջրբաշյան, Դարիամ Ռկոյան

Մրցանակներ
Լավագույն գիտաֆանստաստիկ դրամա, Կենդանի ցուցադրությունների ՄԿՓ, 2024
Արթուր Նազարեթյան
Ծնվել է 2001–ին Կանսկում (Ռուսաստան): Երբ 10 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 2019–ին ընդունվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց)։ Հնգամյա ուսման ընթացքում նկարահանել է երկու կարճամետրաժ խաղրկային ֆիլմ՝ «Անհեդոնիան» և «Սանգրիան»։ 2024–ին նկարահանել է իր դիպլոմային աշխատանքը՝ «Ներիր ինձ, մայրիկ» ֆիլմը:

Ֆիլմացանկ
Անհեդոնիա (կ/մ, 2022), Սանգրիա (կ/մ, 2023), Ներիր ինձ, մայրիկ (կ/մ, 2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ