ԳեՐմանիա
ԳՈՌ․ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ
25 րոպե
2023
July 18th
15:30
Cinema House, H. Malayan Hall
Tickets
Screenings
Տասներեքամյա Գոռը փախել է Լեռնային Ղարաբաղից՝ ապաստան գտնելով Հայաստանում։ Նա ստիպված է եղել 48 ժամ անընդմեջ մեքենա վարել իր մեծ ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանում նրան հերոս են համարում, և որպես գնահատանքի նշան նա այժմ կարող է իրականացնել իր մեծ երազանքը՝ վարսավիր դառնալ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Հայքե Քունցե
Ռեժիսոր՝ Կատյա Ֆեդուլովա
Սցենարի հեղինակ՝ Կատյա Ֆեդուլովա
Օպերատոր՝Սերգեյ Ամիրջանով
Երաժշտությունը՝ «Դետի Պիկասո»
Հնչյունայինձևավորող՝ Քայ Հոֆման
Մոնտաժող՝ Քալե Օֆերվեգ
Արտադրությունը՝ Telekult Film und Medienproduktion
Կատյա Ֆեդուլովա    
Ծնվել է 1975–ին Լենինգրադում: 1993–ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Մուխինայի անվան գեղարվեստական ​​ակադեմիան: Մեկ տարի անց անձնական պատճառներով տեղափոխվել է Գերմանիա և սկսել ուսումը Քիլի Մութեզիուսի գեղարվեստական ​​ակադեմիայում (1994-2000): Ավարտելուց հետո հաջողությամբ դիմել է Բեռլինի գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիա (DFFB): Նրա «Ռազմական ասպետներ» ավարտական ​​ֆիլմը 2011–ին ֆինանսավորվել է Համբուրգ-Շլեզվիգ-Հոլշտայնի կինոհիմնադրամի կողմից, իսկ դրամատուրգիական ղեկավարը եղել է Անդրես Վայելը: Ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոներում և 2011–ին առաջադրվել «Առաջին քայլեր» մրցանակին։ Նույն տարի էլ Achtung Бerlin! փառատոնում արժանացել է «Նոր բեռլինյան կինոմրցանակին» որպես լավագույն վավերագրական կինոնկար: 2012–ին ֆիլմը ցուցադրվել է ազգային կինոթատրոններում։

Ֆիլմացանկ
Աֆրիկայում երբեք ձյուն չի գալիս (2012), Կինոժապավենի գերիները (2013), Անունս Խադիջա է (2014), Հավատ, հույս, սեր (2016), Հայրենասերը (2018), Կիրիլ Սերեբրեննիկով․ արվեստը և իշխանությունը Ռուսաստանում (2019), Մաքսիմ Մեծագույնը (2020), Նկարիչ Պավելը և կենդանիներին նվիրված նրա սիրտը (2021), Գոռ. փախստական Լեռնային Ղարաբաղից (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ