Իտալիա / Գերմանիա
ՉԻՐԵՏՏԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
72 ՐՈՊԵ
2024
July 14th
21:00
Cinema House, H. Malyan Hall
Tickets
Screenings

Չիրետտան` Նեապոլցի աչքաբաց մի տղա, իմանալով, որ կարող են վտարել իր համար ժամանակավոր կացարան դարձած թատրոնի տարածքից՝ դա վերածելով հյուրատան, որոշում է Տիրամոր պատվին տոնախմբություն կազմակերպել։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Անտոնելլա դի Նոչերա
Ռեժիսոր՝ Կարոլինե ֆոն դեր Թան
Սցենարի հեղինակ՝ Կարոլինե ֆոն դեր Թան
Օպերատոր՝ Կարոլինե ֆոն դեր Թան
Հնչյունային ձևավորող՝ Ռոզալիա Չեչերե
Մոնտաժը՝ Սիմոնա Ինֆանտե
Նկարահանվել են՝ Չիրետտա (Չիրո) Գրանադա, Պերցեկելլա (Ջուզեպպինա) Անդելորա, Կապիտան (Անջելո) Պիկոնե, Անջելո Ջորդանո
Արտադրությունը՝ Parallelo 41 Produzioni

Կարոլինե ֆոն դեր Թան
Մյունխենում և Նեապոլում հաստատված ռեժիսոր և սցենարիստ Կարոլինե ֆոն դեր Թանի աշխատանքները հիմնականում ծավալվում են կենսագրական պատմությունների շուրջ, որոնք անդրադառնում են պատմության, կրոնի և քաղաքականության թեմաներին։ Սկզբնապես տարբեր գերմանական հեռուստաընկերությունների թղթակցող լրագրող և ռեժիսոր լինելով՝ նա ճանաչում է ձեռք բերել իր «Մեծ լռությունը. համակենտրոնացման ճամբարների հասարակաց տները» հեռուստաֆիլմով, որը 1995-ին ներկայացվել է Prix Europa-ին։ Նրա «Դուք Հիտլերին տեսած վերջին մա՞րդն էիք» ֆիլմը Եվրոպական անկախ կինոյի փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ հիշատակմանը։ Ռեժիսորի վերջին աշխատանքներից են «Սկսնակների ոլորտ» (Arte TV, 2021) և «Պայքար իտալական լողափերին» (Arte, 2022) ֆիլմերը։

Ֆիլմացանկ
Վատիկան. Հռոմի պապի իշխանությունը (հ/ս, 1997), «Դուք Հիտլերին տեսած վերջին մա՞րդն էիք» (վավ., 2012), ARTE Re: (հ/ս, 2022), Չիրետտայի Ավետարանը (վավ., 2024).

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ