Իրան
ՇՐԹՀԱՐՄՈՆԸ
76 րոպե
1973
July 16th
21:30
Moscow Cinema, Red Hall
Tickets
Screenings
Երբ մի պատանի արտասահմանից շրթհարմոն է նվեր ստանում, ընկերները սկսում են մրցել գործիքը ձեռքն առնելու կամ թեկուզ մի քանի նոտա փչելու արտոնության համար։

Ստեղծագործական կազմը
Ռեժիսոր՝ Ամիր Նադերի
Սցենարի հեղինակ՝ Ամիր Նադերի
Օպերատոր՝ Ալիռեզա Զարիդասթ
Հնչյունային ձևավորող՝ Հարայեր Աթաշքար
Մոնտաժող՝ Սոհրաբ Շահիդ Սալես
Դերերում. Մասուդ Գուդարզի, Մեհդի Ջավադի, Շահլա Դարվիշի
Արտադրությունը՝ Institute for the Intellectual Development of Children and Young adults – Kanoon
Վերականգնումը՝Roashana Laboratory
Ամիր Նադերի
Ծնվել է 1946–ին Աբադանում (Իրան): Նրա ռեժիսորական դեբյուտը՝ «Ցտեսություն, ընկեր» ֆիլմը, թողարկվել է 1971–ին Իրանում։ Միջազգային ասպարեզոում Նադերին առաջին անգամ ուշադրություն է գրավել այն ֆիլմերով, որոնք այժմ ճանաչված են որպես դասական գործեր («Վազորդը», 1985, «Ջուր, քամի, փոշի», 1989): «Վազորդը» շատ քննադատներ համարում են վերջին քառորդ դարի ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը: 1990-ականների սկզբին Նյու Յորք արտագաղթելուց հետո Նադերին շարունակել է նոր գործեր ստեղծել: 1997–ին նա արժանացել է Ռոքֆելերի՝ կինոյի և տեսարվեստի կրթաթոշակին, դասախոսել Քոլամբիա համալսարանում, Լաս Վեգասի համալսարանում և Նյու Յորքի տեսողական արվետների դպրոցում: Նրա ամերիկյան ֆիլմերի պրեմիերաները կայացել են Լինքոլն կենտրոնի կինոընկերության/Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի «Նոր ռեժիսորներ/նոր ֆիլմեր» շարքով, Վենետիկի, Կաննի, Թրայբեքա և Սանդենս ԿՓ–երում:

Ֆիլմացանկ
Ցտեսություն, ընկեր (1971), Ձիգ տեղ (1973), Նեղուց (1973), Սպասում (1974), Շրթհարմոն (1974), Ռեքվիեմ (1978), Պատրաստված է Իրանում (1978), Որոնում (վավ․, 1980), Երկրորդ որոնում (1981), Վազորդը (1984), Հաղթողը (կ/մ, 1984), Ջուր, քամի, փոշի (1989), Մանհեթենը՝ թվերով (1993), A, B, C... Մանհեթեն (1997), Մարաթոն (2002), Ձայնային խոչընդոտ (2005), Վեգաս. իրական պատմություն (2008), Նկարահանված է (2011), 60 վայրկյան մենություն զրոյական տարում (դրվագ, 2011), Վենետիկ 70. վերաբեռնելով ապագան (դրվագ, 2013), Միզանսցեն Արթուր Փենի հետ (վավ., 2014), Լեռ (2016), Մոգական լապտեր (2018):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ