Մեծ Բրիտանիա/Գերմանիա/ԱՄՆ/Ֆրանսիա/Հունաստան
ՀՈՒՆՁՔ
131 րոպե
2024
July 15th
22:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings
Յոթ ցնորալի օրվա ընթացքում անհայտ ժամանակի և տարածության մեջ գտնվող մի անանուն գյուղ անհետանում է։ Ցանգարիի տրագիկոմիկական վեսթերնում քաղաքաբնակ դարձած ֆերմեր Ուոլթեր Թիրսքը և կալվածքի մոլոր տեր Չարլզ Քենթը մանկության ընկերներ են, որոնք մտադիր են դիմակայել արտաքին աշխարհի ներխուժմանը՝ արդիականության տրավմային։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռեբեկա Օ՛Բրայեն, Ջոսլին Բարնս, Վիօլա Ֆյուգեն, Միխայել Վեբեր, Աթինա Ռախել Ցանգարի, Էլիաս Կացուֆիս, Մերի-Էլենա Դայչ
Ռեժիսոր՝ Աթինա Ռախել Ցանգարի
Սցենարի հեղինակներ՝ ՋԲարնս, Աթինա Ռախել Ցանգարի
Օպերատոր՝ Շոն Փրայս Ուիլյամս
Նկարիչ՝ Նաթան Փարքեր
Երաժշտությունը՝ Նիքոլաս Բեքեր, Յան Հասեթ, Քալեբ Լենդրի Ջոնս, Lexx
Հնչյունային ձևավորող՝ Նիքոլաս Բեքեր
Մոնտաժողներ՝ Մեթ Ջոնսոն, Նիկո Լոյնեն
Դերերում. Քալեբ Լենդրի Ջոնս, Հարի Մելինգ, Ռոզի Մքյուեն, Արինզե Քենե, Թալիսա Տեյշեյրա, Ֆրենկ Դիլեյն
Արտադրությունը՝ Sixteen Films, Louverture Films, Match Factory Productions, Haos Film, Why Not, Meraki Film

Մրցանակներ
Arte Europe Grand Accord մրցանակ, Վենետիկի ՄԿՓ, 2025
Աթինա Ռախել Ցանգարի
Աթինա Ռախել Ցանգարին (ծնվ․ 1966, Ասպրա Սպիտիա, Հունաստան) ավարտել է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, կատարողական արվեստի մագիստրոսի աստիճանով՝ Նյու Յորքի համալսարանի Թիշ արվեստի դպրոցը և կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճանով՝ Օսթինի Թեքսասի համալսարանը։ Մրցանակակիր կինոռեժիսոր է, համարվում է հունական նոր ալիքի գլխավոր նախաձեռնողը։ Աթենքում գործող Haos Film արտադրական և հետարտադրական կենտրոնի հիմնադիրն է։ Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքի՝ «Աթենբերգ»–ի (2010) պրեմիերան կայացել է Վենետիկի ՄԿՓ–ի մրցութային ծրագրում, որտեղ Արիան Լաբեդն արժանացել է «Վոլպիի գավաթի»՝ որպես լավագույն դերասանուհի, իսկ ռեժիսորն ինքը՝ Լինա Մանջակապրեի անվան մրցանակին որպես լավագույն կին ռեժիսոր փառատոնի բոլոր բաժիններում։«Աթենբերգը» հետագայում լավագույն կինոնկար է ճանաչվել նաև աշխարհում այլուր: «Շըվալիեն» ֆիլմը (2015) շահել է լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը Բրիտանական կինոինստիտուտի Լոնդոնի ԿՓ–ում և ԱՄՆ–ում որպես լավագույն արտասահմանյան կինոնկար առաջադրվել«Անկախ ոգի» մրցանակին։ Թե՛ «Աթենբերգը», թե «Շըվալիեն» «լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգով ներկայացվել են «Օսկար»–ի։ Ցանգարիի նոր ֆիլմը՝՝ «Հունձքը», որ շոտլանդական լեռնաշխարհում նկարահանված ռևիզիոնիստական ​​վեսթերն է, առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի ԿՓ–ի մրցույթում և արժանացել Arte Europe Grand Accord մրցանակին։ Ցանգարին ժյուրիի անդամ է եղել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Թորոնթոյի, Սանդենս, ՖԻԿՈՒՆԱՄ, Cinéma du Reel (Փարիզ) և Visions du Réel (Նիոն) ԿՓ–երում։ Նախագահել է Վենետիկի («Հորիզոններ»), Գյոթեբորգի և Բրիտանական կինոինստիտուտի Լոնդոնի ԿՓ–երի ժյուրին։

Ֆիլմացանկ
Հարմարում (կ/մ, 1994), Գնալու դանդաղ գործը (2000), Աթենբերգ (2010), Պարկուճը (կ/մ, 2012), 24 կադր մեկ դարում (կ/մ, 2013), Վենետիկ 70 (հ/ս, 1 սերիա, 2013), Բենակի թանգարանը (կ/մ, 2013), Բորջա (հ/ս, 2 սերիա, 2014), Շըվալիեն (2015), Յոթ ծով (վավ․, 2016), «Հետո, նախքան» (վավ․, 2016), 30/30 տեսլական. փաաթույթի բացման 3 տասնամյակ (2019), Եռանկյունաչափություն (հ/ս, 5 սերիա, 2020), Վերբեռնել (հ/ս, 2 սերիա, 2022), Հունձք (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ