Օվսաննա Գևորգյան
Սցենարիստ և ռեժիսոր։ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո մեկնել է Նյու Յորք՝ Քոլամբիա համալսարանի արվեստի դպրոցում կինոռեժիսուրա ուսանելու։ Նրա առաջին խաղարկային նախագիծը՝ «Սիրտս նման է էն փլած տներ»-ը, ընտրվել է Հայ-թուրքական կինոհարթակի փիչինգային աշխատարանի համար։ Գրիգորյանի «Տունդարձի ճանապարհ չկա» կարճամետրաժ ֆիլմը հայկական կինոծրագրի շրջանակում ցուցադրվել է Լինքոլն կենտրոնում։ Նրա «Ասք ցավագար այգեպանի մասին» կարճամետրաժի միջազգային պրեմիերան կայացել է Լոնդոնի Ռեյնդենս ՄԿՓ-ում։ Ֆիլմը ներկայացվել է նաև Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի և Թորոնթոյի «Նուռ» ԿՓ-ի պաշտոնական ծրագրերում:
Ֆիլմացանկ
Ուխտավորը (կ/մ, 2014), Դուստրը (կ/մ, 2015), Բաժանում (կ/մ, 2015), Օվկիանոս (կ/մ, 2015), Անխոցելի կնոջ օրագրից (կ/մ, 2016) Տունդարձի ճանապարհ չկա (կ/մ, 2018), Ասք ցավագար այգեպանի մասին (կ/մ, 2019), Վարտիքավոր ամպը (կ/մ, 2021), Որբություն (կ/մ, 2022), Անգլուխ ձիավորներ (կ/մ, 2019)։