Գերմանիա
ՀԻԼԴԵԻՑ՝ ՍԻՐՈՎ
124 ՐՈՊԵ
2024
July 11th
19:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Բեռլին, 1942 թ․։ Ոչնչով աչքի չընկնող Հիլդեն հետզհետե գտնում է իր տեղը դիմադրության խմբում, որը հետագայում հայտնի կդառնա «Կարմիր նվագախումբ» անունով։ Հիլդեն սիրահարվում է Հանսին ու ծաղկում այդ զգացմունքից և չնայած կյանքին սպառնացող մշտական վտանգին, վայելում է ամառը։ Աշնանը գեստապոն կալանավորում է խմբի անդամներին, այդ թվում՝ հղի Հիլդեին։ Բանտում նա անսպասելի ուժ է առնում՝ լույս աշխարհ բերելով որդուն և վառ պահելով սիրելի ամուսնու հիշատակը:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Կլաուդիա Շտեֆեն, Քրիստոֆ Ֆրիդել, Ռեգինա Ցիգլեր
Ռեժիսոր՝ Անդրեաս Դրեզեն
Սցենարի հեղինակ՝ Լայլա Շտիլեր
Օպերատոր՝ Յուդիթ Քաուֆման
Նկարիչ՝ Զուզանե Հոփֆ
Հնչյունային ձևավորողներ՝ Օսվալդ Շվանդեր, Անդրեաս Վալտեր, Ռալֆ Քրաուզե
Մոնտաժող՝ Յորգ Հաուշիլդ
Դերերում. Լիվ Լիզա Ֆրիս, Յոհանես Հեգեման, Լիզա Վագներ, Ալեքսանդր Շեեր, Էմմա Բադինգ
Արտադրությունը՝ Pandora Film Produktion

Անդրեաս Դրեզեն
Գերմանացի ռեժիսոր և սցենարիստ (ծնվ. 1963):1979-ից սկսել է սիրողական ֆիլմեր նկարահանել: 1985-86 թթ. փորձաշրջան է անցել գեղարվեստական ֆիլմերի ԴԵՖԱ ստուդիայում, որտեղ ռեժիսոր Գյունթեր Ռայշի ասիստենտն է եղել: 1986-91-ին ռեժիսուրա է ուսանել Պոտսդամ-Բաբելսբերգի կինոյի և հեռուստատեսության դպրոցում: 1990-92 թթ. Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է Գյունթեր Ռայշի վարպետության դասերին: 1992-ից սցենարիստ է և ռեժիսոր, 1998-ին դարձել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Նրա «Գրիլ բարը» 2002-ին և «Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի» ֆիլմը 2022-ին «Արծաթե արջի» են արժանացել Բեռլինի ՄԿՓ-ում: 2011-ին «Կանգառ միջուղում» ֆիլմը մրցանակ է շահել Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում։ Տարբեր տարիների Դրեզենը մրցանակների է արժանացել նաև Կարլովի Վարիի և Երևանի կինոփառատոներում։ 2003-ին և 2013-ին եղել է Բեռլինի ՄԿՓ-ի ժյուրիի անդամ:

Ֆիլմացանկ
Փոքրիկ ծաղրածուն (կ/մ, 1985), Հետևանքներ. Պետերս/25 (կ/մ, 1987), Ուրիշների քայլերը (կ/մ, 1987), Առնետները քնում են գիշերը (կ/մ, 1988), Ինչ որ ամեն ոք պետք է... (վավ., 1988), Քլայն Վանցլեբենից այն կողմ (վավ., 1989), Գնացքը հեռվում (կ/մ, 1990), Լուլու (կ/մ, 1991), Լուռ երկիր (1992), Գիշերային ստվերներ (1999), Գրիլ բարը (2002), Երբ մտորում եմ Գերմանիայի մասին. ՔԴՄ-ի պարոն Վիխմանը (վավ., 2003), Վիլենբրոք (2005), Ամառը Բեռլինում (2005), Երանություն (2008), Օղիով վիսկի (2009), Կանգառ միջուղում (2011), Պարոն Վիխմանը երրորդ շարքից (վավ, 2012), Բրանդենբուրգ (2013), Երբ մենք երազում էինք (2015), Թիմ Թալերի լեգենդը կամ իր ծիծաղը վաճառած տղան (2018), Գունդերման (2018), Ռաբիյե Քուրնազն ընդդեմ Ջորջ Բուշի (2022), Հիլդեից՝ սիրով (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ