Պանկիսիի կիրճի գեղատեսիլ հովտում մի փոքրիկ հողակտոր ժառանգելով՝ Դենին հնարավորություն է ստանում վերջապես տուն կառուցելու տուն ծառերի վրա, ինչի մասին երազել է դեռ մանկուց։ Բայց խորդուբորդ Կովկասում դյուրին բան չկա։ Վերադառնալով իր ծննդավայր գյուղը՝ չեչենական սահմանից փոքր-ինչ այն կողմ, մի վայր, որը նա հազիվ է ճանաչում, Դենին բորբոքում է հին թշնամանքները, թաղված ընտանեկան դրամաներն ու նախ և առաջ այն հարցը, որը բոլորն անընդհատ տալիս են. ե՞րբ և ո՞ւմ հետ է նա վերջապես ամուսնանալու։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ալեքսանդրա Մելո, Անն-Լոր Գեգան, Ժերալդին Սպրիմոն
Ռեժիսոր՝ Դենի Ումար Պիցաև
Սցենարի հեղինակներ՝ Դենի Ումար Պիցաև, Մաթիլդ Տրիշե
Օպերատորներ՝ Սիլվան Վերդե, Ժոաշեն Ֆիլիպ
Հնչյունային ձևավորողներ՝ Էլեն Կլեր-Դընիզո, Էմանյուել դը Բուասյո
Մոնտաժողներ՝ Լորան Սենեշալ, Դունյա Սիչով
Նկարահանվել են Դընի Օմար Պիցաևը, Դաուդ Մարգոշվիլին, Թեմո Ծինծալաշվիլին, Մալիկա Ծինծալաշվիլին, Իրակլի Ցիսկարիշվիլին:
Արտադրությունը՝ Triptyque Films
Awards
Golden Eye, French Touch Prize - Քննադատների շաբաթվա ժյուրի, Կաննի ՄԿՓ, 2025