Շվեյցարիա
ՓՈԽԱԶԴԵ-
ՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԵՐԲ ԿԻՆՈՆ ՆԱՅՈՒՄ Է ԲՆՈՒԹՅԱՆԸ
105 րոպե
2022

Սինոփսիս
Տարբեր ազգերի տսսներկու ռեժիսորներ ստեղծում են մարդկանց և կենդանիների փոխհարաբերությունների պատկերը կենսաբազմազանության, էկոհամակարգի, կլիմայական փոփոխության, շրջակա միջավայրի և ջրային պաշարներին սպառնացող վտանգների թեմաներով։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ
Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Ֆաուզի Բենսադի (Մարոկկո), Կլեմենտե Բիկոկկի (Իտալա), Անն դը Կարբուչչա (Ֆրանսիա/ԱՄՆ), Տակուման Կույկուրո (Բրազիլիա), Օսկար Մեցավատ (Բրազիլիա), Էրիկ Նազարյան (Հայաստան/ԱՄՆ), Բեթինա Օբերլի (Շվեյցարիա), Իդրիսա Ուեդրագո (Բուրկինա Ֆասո), Յուլենե Օլայսոլա և Ռուբեն Իմաս (Մեքսիկա), Նիլա Մադհաբ Պանդա (Հնդկաստան), Յանիս Ռաֆա (Հունաստան), Իզաբելլա Ռոսելլինի և Էնդի Բայերս (ԱՄՆ)
Նկարիչ՝ Շեբա Չհաչհի
Երաժշտությունը` Մայքլ Գալասոյի
Արտադրությունը՝ ART for The World


Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ, պրոդյուսեր
ժամանակակից արվեստի տարածման ռահվիրաներից է: Ստամբուլում ծնված, Շվեյցարիայի քաղաքացուհի, լուսանկարիչ Ֆրանց Էգոն ֆոն Ֆյուրսթենբերգի հետ ամուսնացած հայուհին առաջին համադրողներից էր, որը հետաքրքրություն ցուցաբերեց ոչ արևմուտքցի արվեստագետների հանդեպ` ճանապարհ բացելով արվեստում բազմամշակութային մոտեցման համար: Ժնևի համալսարանում քաղաքագիտություն ուսանելու շրջանում Ադելինան հիմնել է Ժնևի Ժամանակակից արվեստի կենտրոնը, ապա ղեկավարել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի ժամանակակից արվեստի Le Magasin կենտրոնը և դրա Համակարգողների դպրոցը: 1993-ին Վենետիկի 45-րդ բիենալեի ժյուրիի կողմից պարգևատրվել է Le Magasin-ը ղեկավարելու և իր կրթական գործունեության համար: 1996-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնին կից հիմնել է “Արվեստը հանուն աշխարհի” հ/կ-ն` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի սկզբունքներն արվեստի միջոցով տարածող և քարոզող, ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ կազմակերպող և ֆիլմեր նկարահանող մի կազմակերպություն: Գիտակցելով, որ կինոն հատկապես զորեղ է մշակույթները կապակցելու, մեր հասարակական կյանքին նոր շունչ տալու և հարստացնելու անսահման հնարավորությունների առումով` 2008-ին Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը, Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 60-րդ տարելիցի առթիվ, հաջողությամբ թողարկեց “Մարդու իրավունքների պատմություններ” լայնամետրաժ խաղարկային ‎ֆիլմը և կազմեց Հանի աբու Ասադի, Սերգեյ Բոդրովի, Պաբլո Տրապերոյի, Ապիչապոնգ Վեերասետակուլի, Յասմինա Ժբանիչի և այլոց նկարահանած կարճ ‎ֆիլմերի շարք: 2011-ին, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ, նա թողարկեց յոթ կարճամետրաժ կինոնկարներից (ռեժիսորներ` Ֆանի Արդան, Իդրիսա Ուեդրաոգո, Ջա‎ֆար Փանահի և այլք) բաղկացած երկրորդ ֆիլմաշարը` “Առաջ և հիմա. սահմաններից և տարբերություններից անդին”՚:


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER