Մի երկրում, ուր սեռականությունը կարող է կենաց ու մահվան հարց լինել, փախստական աղջիկը պետք է կերպարանափոխվի գոյատևելու համար: Իրանից Եվրոպա փախչող և Աֆղանստանում մնացած Մարիամը պետք է ծպտվի տղայի կերպարանքի տակ վտանգից խուսափելու համար։ Աղջկա իրական ինքնությանն անտեղյակ երիտասարդը՝ Ահմեդը, ընդունում է նրան, և շուտով սկսում է անսպասելի կապ ձևավորվել նրանց միջև: Ֆիլմը գոյատևման, սեռականության և արգելված սիրո պատմություն է, որտեղ ջնջվում են սահմանները թշնամու և դաշնակցի, ընկերության և սիրո միջև:
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Աննե-Լուիզ Լուկաս, Արմինե Անդա, Քիմ Մագնուսոն, Ռընե Էզրա
Ռեժիսոր՝ Բահար Փարս
Սցենարի հեղինակ՝ Բահար Փարս
Օպերատոր՝ Գաբրիել Մկրտչյան
Նկարիչ՝ Էդուարդ Հակոբյան
Կոմպոզիտոր՝ Քարզան Մահմուդ
Հնչյունային ձևավորող՝ Բեռնթ Էքսթրանդ
Մոնտաժողներ՝ Օսկար Բլոնդել, Հայդե Սաֆիյարի
Դերերում. Ֆարնազ Ռուսթայեի, Շայան Դիսվհալի, Բահար Փարս, Արմինե Անդա
Արտադրությունը՝ Stikling Film, Hoshkee Film