Նիդերլանդներ
ՓՈՔՐԻԿԸ
91 րոպե
2023

Սինոփսիս
Տասնմեկամյա Լուն ապրում է խնամակալի տանը, երբ անսպասելիորեն հայտնվում է մայրը՝ Կարինան, որից վաղուց ոչ մի լուր չկար, և իր հնամաշ մեքենայով աղջկան տանում է արկածներով լի ճամփորդության նրա տատի մոտ՝ Լեհաստան։ Ներքաշվելով Բոնիի և Քլայդի ոճի արկածների մեջ՝ շուտով Լուն հայտնաբերում է, որ երբ Կարինայի հետ ես, պիտի գործես «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Բայց շատ արագ վերադառնալով իրականություն՝ մայր ու դուստր ստիպված են որոշել, թե ինչի են պատրաստ ընդմիշտ միասին լինելու համար։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Լայլա Մեյջման, Մարտեն վան դեր Վեն
Ռեժիսոր՝ Զառա Դվինգեր
Սցենարի հեղինակներ՝ Նենա վան Դրիլ, Զառա Դվինգեր
Օպերատոր՝ Դաուվե Հենինկ
Նկարիչ՝ Բրեմ Դոյեր
Երաժշտությունը՝ Յան վան Էքստերի
Հնչյունային ձևավորողներ՝ Զիտա Լեմանս, Կամիլա Վույչիկ, Պետեր Ստրեյբոս
Մոնտաժող՝ Ֆաթիհ Թուրա
Դերերում. Ռոզա վան Լեուվեն, Ֆրիդա Բարնհարդ, Լիդիա Սադովկա, Աիսա Վինթեր, Մաքսիմիլիան Ռուդնիցկի
Արտադրությունը՝ Studio Ruba




Զառա Դվինգեր
Ծնվել է 1990֊ին Ամստերդամում: Մարդաբանություն է ուսանել, առցանց հանդեսի խմբագիր եղել և տարբեր գործնական պարապմունքների մասնակցել, ապա ավարտել է Նիդերլանդների կինոակադեմիայի կինոռեժիսուրայի բաժինը։ Որպես ավարտական աշխատանք նրա ներկայացրած ֆիլմը՝ «Սիրենը», ցուցադրվել է աշխարհի ավելի քան 35 փառատոնում և մի շարք մրցանակներ շահել։ Այժմ Զառա Դվինգերը դասավանդում է Ամստերդամի թատերական դպրոցում և կինոդպրոցում՝ միաժամանակ աշխատելով նոր ֆիլմերի նախագծերի վրա։

Ֆիլմացանկ
LIV (կ/մ, 2016), Սիրենը (կ/մ, 2017), Յուլիա և Ջուլիետ (կ/մ, 2018), Տոն սգից հետո (կ/մ, 2020), Անիծված աղջիկը (հ/ֆ, 2021), Փոքրիկը (2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ