Պորտուգալիայի հյուսիսում գտնվող հին կալվածքում Անան օգնում է իր տարեց ընկերուհի Էմիլիային` առանձնատան կառավարչին, որը վճռականորեն տրամադրված է պահպանել լքված տան կարգուկանոնը մշտապես բացակա տանտերերի համար։ Ժամանակն անցնում է. Մոնիկան` Անայի աղջիկը, վիճարկում է մոր կյանքի որոշումները։ Երեք սերնդի կանայք փնտրում են իրենց տեղն արագ անհետացող աշխարհում, որտեղ կյանքի շրջանը նորոգվում է միայն անխուսափելի ավարտներով։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռեյչել Դեյզի Էլիս, Ֆիլիպա Ռեյս
Ռեժիսորներ՝ Ժուան Միլեր Գեռա, Ֆիլիպա Ռեյս
Սցենարի հեղինակներ՝ Ժուան Միլեր Գեռա, Ֆիլիպա Ռեյս, Սառա Մորայշ, Ժոզե Ֆիլիպի Կոշտա, Լետիսիա Սիմոյնշ
Օպերատոր՝ Վասկու Վիանա
Նկարիչ՝ Մարկո Ասկանիո Վիարիջի
Կոմպոզիտորներ՝ Ռիկարդու Ժասինտու, HypoGeo
Հնչյունային ձևավորողներ՝ Բենուա Գերինո, Ժոան Նալե
Մոնտաժող՝ Լուիզա Օմեմ
Դերերում. Կառլա Մասյել, Ֆատիմա Սուարիշ, Վիտորիա Նոգեյրա դա Սիլվա, Սառա Մաշադու, Պաուլու Կալատրե, Մանուել Մոզոշ
Արտադրությունը՝ Uma Pedra no Sapato
Մրցանակներ
«Ոսկե ձիթենի»՝ ժյուրիի հատուկ մրցանակ, Եվրոպական կինոյի փառատոն, Լեչչե, Իտալիա, 2023