Էկվադոր/Գերմանիա
ՊԱՅԾԱՌ ՀՈՒՇԵՐ
80 րոպե
2024
Լուսանկարչությունը, դրվագային հուշերն ու ընտանեկան գաղտնիքները միաձուլվում են տեսողական առումով հուզիչ հետազոտության մեջ, որը խորանում է տոհմածառում հայրական կերպարների բացակայության հետևանքների մեջ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Մայֆե Օրտեգա Աբոուդ, Իսաբելա Պառա, Դարիո Ագիռե
Ռեժիսոր՝ Միշա Վալյեխո Պրուտ
Սցենարի հեղինակներ՝ Անդրես Կորնեխո Պինտո, Մայֆե Օրտեգա Աբոուդ, Միշա Վալյեխո Պրուտ
Օպերատորներ՝ Միշա Վալյեխո Պրուտ, Իսադորա Ռոմերո Պաս ի Մինյո
Կոմպոզիտոր՝ Քրիստիան Մեխիա Ռոդրիգես
Հնչյունային ձևավորող՝ Էմիլ Պլոնսկի
Մոնտաժող՝ Անդրես Կորնեխո Պինտո
Նկարահանվել են Լուս Վալյեխո Վալյեխոն,Խորխե Վալյեխոն, Իննա Պրուտը:
Արտադրությունը՝ Caleidoscopio Cine, Tiempo Filmproduktion

Մրցանակներ
SIGNIS–ի մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար, Հանդիսատեսի մրցանակ, «Սինելատինո», Թուլուզյան հանդիպումներ, 2024, Ժյուրիի մրցանակ, Պորդենոնեի վավերագրական կինոյի փառատոն, Իտալիա, 2024
Միշա Վալյեխո Պրութ
արվեստի ներկայացուցիչ և սցենարիստ, որի գործերում ջնջվում է սահմանը վավերագրության և արվեստի միջև: Նրա նախագծերն ուսումնասիրում են գլոբալ խնդիրներ՝ այնպիսի թեմաներ, որոնք տեղային են թվում, բայց նրա օբյեկտիվի միջոցով բացահայտում են ընդհանրական չափումներ: Լոնդոնի արվեստների համալսարանը վավերագրական լուսանկարչության մագիստրոսի աստիճանով ավարտած Միշան հեղինակել է «Մյուս կողմից» (2016), «Յոթ ամբողջ ութ» (2018) և «Սարայակուի գաղտնիքը» (2020) ճանաչված լուսանկարչական գրքերը, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է միջազգային մրցանակների: Նրա ինտերակտիվ վավերագրությունը՝ «secretsarayaku.net»-ը, 2020–ին ասպարեզ ելնելուց ի վեր գրավել է ավելի քան 20․000 հանդիսատեսի: Միշայի լուսանկարները հրապարակվել են «The New York Times», «The Washington Post», «VICE», «GEO», «Stern», «Marie Claire» և այլ պարբերականներում, իսկ ցուցահանդեսները շրջագայել են աշխարհով մեկ՝ վերջին տարիներս ներկայացվելով Ժամանակակից լուսանկարչության բիենալեում (Գերմանիա, 2022), «PHOTO 2022» փառատոնում (Ավստրալիա), ավելի վաղ՝ Առլի «Հանդիպումներ լուսանկարչության շուրջ» ֆորումում (Ֆրանսիա, 2018) և Բրոնքսի վավերագրական կինոյի կենտրոնում կայացած առաջին լատինամերիկյան լուսանկարչական փառատոնում (Նյու Յորք, 2018): Այլ պարգևների թվում նա ստացել է Փուլիցերյան կենտրոնի Դոմ Ֆիլիպսի դրամաշնորհը (2023), ֆինանսավորում IDFA Բերթա հիմանադրամից (2020), Գյոթե ինստիտուտի և Արքայազն Քլաուսի հիմնադրամի դրամաշնորհները (2018), Photo Europe Network մրցանակը (2018) և ազգային արվեստի «Մարիանո Ագիլերա» մրցանակը (2015):

Ֆիլմացանկ
Պայծառ հուշեր (վավ․, 2024)։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ