Արթուր Սուքիասյան
Ծնունդով գյումրեցի անկախ ռեժիսոր։ Տարբեր երկրներում մասնակցել է կինոսեմինարների, աշխատել որպես կինոռեժիսոր և հետազոտող։ Լոս Անջելեսի USC կինոարվեստի դպրոցի վավերագրական կինոյի AFS միջազգային աշխատարանի շրջանավարտ է։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Մեր Ատլանտիդան», ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոներում, իսկ Թորոնթոյի «Նուռ» ԿՓ-ում արժանացել լավագույն վավերագրական ֆիլմի համար սահմանված մրցանակին, ինչպես և «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակին։ «Վերք» վավերագրական կաարճամետրաժի համաշխարհային պրեմիերան կայացել է Visions du Réel ՄԿՓ-ում (2019): Ֆիլմը վաստակել է կովկասյան ծրագրի լավագույն կինոնկարի համար նախատեսված մրցանակը Թբիլիսիի վավերագրական կինոյի ՄԿՓ-ում (2019) և «Իրական կյանքի լավագույն կինոդիմանկար» ճանաչվել «Ոսկե ծիրան»-ում (2019)։ Սուքիասյանի Lumen Naturae նոր կարճամետրաժ աշխատանքն ընդգրկվել է Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի կարճ ցանկում:
Ֆիլմացանկ
8-րդ օրը (2006), Հանդիպում (2008), Երևանի սիրուն տղա (2010), Աղավնիների վարպետը (վավ., 2010), Ութ րոպե Հայաստան (վավ., 2011), Մեր Ատլանտիդան (վավ., 2014), Վերք (կ/մ, 2019), Lumen Naturae (կ/մ, 2024):