Ֆրանսիա/Հայաստան
ՄԻՉԻԳԱՆԻՑ ՀԵՌՈՒ
77 րոպե
2023

Սինոփսիս
Հայաստանն ու Ադրբեջանի միջև բազմամյա հակամարտություն է, և ահա նորից պատերազմ է բռնկվում։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տղամարդիկ ռազմաճակատում են, կանայք թաքնվում են նկուղներում, իսկ ռեժիսոր Սիլվա Կիրակոսյանը որոշում է գտնել նրանց և տեսաօրագիր պահել։ Կյանքը Ստեփանակերտում անցնում է ռմբակոծությունների տակ, կանայք պատերազմական գործողությունների լուրերն իմանում են ռադիոյից կամ համացանցից՝ հեռախոսների միջոցով։ Ոչ մեկին պարտությունը հնարավոր չի թվում։ Մինչդեռ պատերազմի 44-րդ օրը ռադիոյով հայտարարվում է Հայաստանի պարտության մասին։


Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ստեֆանի Ժուրդեն, Դը Գոլ Էիդ
Ռեժիսոր՝ Սիլվա Խնկանոսյան
Սցենարի հեղինակ՝ Սիլվա Խնկանոսյան
Օպերատորներ՝ Արեգ Հակոբյան, Սիլվա Խնկանոսյան
Հնչյունային ձևավորող՝ Ժան-Մարկ Շիկ
Մոնտաժող՝ Ժյուստին Իրիար
Արտադրությունը՝ La Huit, Cined Productions


Սիլվա Խնկանոսյան
Ռեժիսոր և լուսանկարիչ։ Առաջին աշխատանքը («Վախենալու ոչինչ չկա») նկարահանել է 21 տարեկանում։ Ֆիլմը պատմում է հինգ կանանց մասին, որոնք Հայաստանի սահմաններին ականազերծման աշխատանքներ են կատարում։ Կինոնկարը ներկայացվել է մի շարք փառատոներում (Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Ռոտերդամի ՄԿՓ, Fipadoc, Կարտախենայի ՄԿՓ)` արժանանալով մրցանակների։ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի սկզբում, Սիլվա Խնկանոսյանը մեկնել է Ստեփանակերտ՝ նկարահանումների։ «Միչիգանից հեռու»-ն նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմն է։


Ֆիլմացանկ
Միայն 90 (կ/մ, 2016), Վախենալու ոչինչ չկա (2019), Միչիգանից հեռու (2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER