Քրիստիան Փեցոլդ
Ծնվել է 1960-ին Հիլդենում (Գերմանիա): Բեռլինի Ազատ համալսարանում գերմաներեն և թատրոն ուսանելուց հետո ընդունվել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիան: Ռեժիսուրա է ուսանել և միաժամանակ եղել ռեժիսորներ Հարուն Ֆարոքիի և Հարթմութ Բիտոմսկու ասիստենտը: Ավարտելուց հետո մի շարք հետաքրքիր հեռուստաֆիլմեր է նկարահանել: 2000-ին էկրան է բարձրացել նրա առաջին լիամետրաժ կինոֆիլմը՝ «Ներքին անվտանգությունը», ձախ ահաբեկիչ զույգի մասին՝ մեծ տպավորություն գործելով և ռեժիսորին բերելով թե՛ Գերմանական կինոյի, թե՛ Հեսենի մրցանակները լավագույն ֆիլմի համար: Մինչև 2012-ն այս արգասավոր ստեղծագործողը ևս երկու հեռուստաֆիլմ է նկարահանել և հինգ կինոֆիլմ, այդ թվում՝ «Ելլան» և «Բարբարան», որին ըստ արժանվույն շնորհվել է Բեռլինի ՄԿՓ-ի «Ոսկե արջը»:
Ֆիլմացանկ
Ես աշխատում եմ ամեն ինչ... ազնիվ խո՛սք (կ/մ, 1988), Հարավ (վավ․, 1990), Արևելք (վավ․, 1991), Տաք փողը (հ/ֆ, 1992), Օդաչուներ (հ/ֆ, 1995), Cuba Libre (հ/ֆ, 1996), Սեքս գողը (հ/ֆ, 1998), Ներքին անվտանգություն (2000), Մարդասպանը (2001), Վոլֆսբուրգ (2003), Ուրվականներ (2005), Ելլա (2007), Երիքով (2008), Բարբարա (2012), Փյունիկ (2014), Անցում (2018), Ունդին (2020), Կարմիր երկինք (2023), Հայելիներ համար 3 (2025):