Ֆրանսիա/Հայաստան
ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ
75 րոպե
2025
July 14th
19:30
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings
July 19th
14:30
Cinema House, H. Malayan Hall
Buy tickets
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանն այս ֆիլմում հուշերից ոգեկոչված ուղևորություն է ձեռնարկում հայկական կինոյի մոռացված աշխարհով։ Հոր՝ ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանի հետ ունեցած երկխոսությունից ներշնչված գրավիչ վավերագրությունը կենդանացնում է անձնական կորստի հետ միահյուսված թրթռուն և հաճախ անտեսված պատմությունը։ Ֆիլմի դրվագների ու սեփական հուշերի ճոխ ատաղձին հենվելով՝ «Իմ հայկական ուրվականները» խոր մշակութային և գեղարվեստական ​​ժառանգություն է երևան հանում նոր լսարանի համար։ Հետազոտվում է ինքնության, սիրո, պայքարի և գեղարվեստական ​​արտահայտման համընդհանուր թեմաներից պատմող ֆիլմերի ստեղծագործական ոգին՝ մի կինոավանդույթ, որը ստեղծել է դարաշրջանի՝ տեսողական առումով ամենատպավորիչ և թեմատիկ առումով ամենահզոր կինոնկարներից մի քանիսը։ Ֆիլմն անմահացնում է ոչ միայն խորհրդային հայկական կինոն, այլև հայկական պատմողական արվեստի անսասան հոգին՝ դրա գեղեցկությունը, մաքառումը և անզիջում ոգին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Սելին Լուազո, Ալիս Բալդո, Թամարա Ստեփանյան
Ռեժիսոր՝Թամարա Ստեփանյան
Սցենարի հեղինակներ՝ Թամարա Ստեփանյան, Ժան–Քրիստոֆ Ֆեռարի
Օպերատոր՝Կլեր Մաթոն
Կոմպոզիտոր՝ Սինթիա Զավեն
Հնչյունայինձևավորող՝ Ժոսլին Ռոբեր
Մոնտաժող՝ Օլիվիե Ֆեռարի
Արտադրությունը՝ TS Productions, French Kiss Production, Visan
Թամարա Ստեփանյան        
Հայաստանում ծնված կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը 1990-ականների սկզբին տեղափոխվել է Լիբանան և շարունակել ուսումը Դանիայի ազգային կինոդպրոցում: Այժմ բնակվում է Ֆրանսիայում և համարվում ժամանակակից հայկական կինոյի նոր ձայներից: Ստեփանյանի «Անթեղ» լիամետրաժ ֆիլմի (2012) պրեմիերան կայացել է Պուսանի ՄԿՓ–ում: Նրա «Ձյուն կար» ֆիլմը (2016) լավագույն վավերագրական կինոնկար է ճանաչվել Բոստոնի և Ամիենի ԿՓ–երում: «Կանանց գյուղը» (2019) մասնակցել է ավելի քան 30 փառատոնի, ինը միջազգային մրցանակ ստացել: Ներկայումս Ստեփանյանն աշխատում է «Փրկեք մեռյալներին» իր առաջին խաղարկային ​​աշխատանքի հետարտադրական փուլի վրա։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում Կամիլ Կոտենի և Զար Ամիր Էբրահիմիի մասնակցությամբ:

Ֆիլմացանկ
Փոքրիկ քարեր (կ/մ, 2010), Փետրվարի 19-ը (կ/մ, 2011), Անթեղ (վավ., 2012), Ձյուն կար (վավ., 2016), Կանանց գյուղը (վավ., 2019), Իմ հայկական ուրվականները (վավ., 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ