Ֆրանսիա
ԻՄ ԱՄԵՆ ԻՆՉ
95 րոպե
2024
Հուլիսի 15
10:00
Կինոյի տուն, Մեծ դահլիճ
Հուլիսի 15
19:30
Կինոյի տուն, Մեծ դահլիճ
Տոմսեր
Ցուցադրություններ
Մոնան ապրում է չափահաս որդու՝ Ժոելի հետ, որը, ինչպես ասում են, «դանդաղամիտ» է։ Նա աշխատում է հատուկ հաստատությունում և կրքոտ սիրահարված է գործընկերուհուն՝ Օսեանին, որը նույնպես հաշմանդամ է։ Ոչինչ չիմանալով նրանց հարաբերությունների մասին՝ Մոնան լսում է, որ Օսեանը հղի է։ Մոր և որդու համակեցությունը սկսում է երերալ:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Դավիդ Թիոն
Ռեժիսոր՝ Անն-Սոֆի Բայի
Սցենարի հեղինակ՝ Անն-Սոֆի Բայի
Օպերատոր՝ Նադեր Շալհուբ
Նկարիչ՝ Կլեմանս Նեյ
Կոմպոզիտոր՝ Ժան Թևընեն
Հնչյունային ձևավորողներ՝ Պիեռ-Լուի Կլերեն, Ադրիեն Կանպեն, Քսավիե Թյոլեն
Մոնտաժողներ՝ Կանտենն Սոմսթե, Ֆրանսուա Քիքըրե
Դերերում. Լոր Կալամի, Շառլ Պեչչա Գալետտո, Ժյուլի Ֆրոժե, Գերթ վան Ռամփելբերգ
Արտադրությունը՝ Les Films Pelléas

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր - «40-ը չբոլորած հեղինակներ» մրցույթ, Լավագույն օտարալեզու ֆիլմ, Վենետիկի «Տարբերվող ժպիտ» մրցանակ, «Կինոգործ» ծրագրի Հատուկ մրցանակ, Վենետիկի ՄԿՓ, 2024,, Հատուկ հիշատակում – լիամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցույթ, Էլ Գունայի ՄԿՓ, Եգիպտոս, 2024
Անն-Սոֆի Բայի
Ծնվել և հասակ է առել Ֆրանշ-Կոնտեում։ Կարիերան սկսել է որպես թատրոնի և կինոյի դերասանուհի, իսկ 2017–ին ընդունվել Femis կինոդպրոցի ռեժիսորական բաժինը։ 2018-21 թթ․ նկարահանել է մի քանի վավերագրական և խաղարկային կարճամետրաժ։ Նրա ֆիլմերն առանձնանում են նկարահանող խմբի ընտրությամբ և խնամքի, մայրության, պատկանելության ու փոխանցելիության թեմաներով։ Բայիի ավարտական ​​կարճամետրաժը՝ «Մանկաբարձուհին» (2021), հագեցած է այս սևեռումներով։ ֆիլմը ներկայացվել է աշխարհի ավելի քան 40 փառատոնում՝ Ֆրանսիայից (Կլերմոն-Ֆերան) մինչև ԱՄՆ (Թելուռայդ), և արժանացել ավելի քան տասնյակ մրցանակի։ Բացի ռեժիսուրայից՝ Բային համահեղինակել է մի քանի սցենար, այդ թվում՝ Լետիսիա Դոշի հետ «Դատվող շունը» (2024, ֆիլմն ընդգրկվել է Կաննի ՄԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում) և «Երկար կրակը» Մանյուել Բիլիի հետ, որը «Սցենարիստների հերոսոհիներ» դրամաշնորհի դափնեկիր է։ «Իմ ամեն ինչ»-ի` Բայիի առաջին լիամետրաժ աշխատանքի պրեմիերան կայացել Վենետիկի ՄԿՓ–ի «Հորիզոններ» մրցույթում։

Ֆիլմացանկ
Ծննդաբերություն (կ/մ, 2019), Մանկաբարձուհին (կ/մ, 2021), Իմ ամեն ինչ (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ