Ֆիլմն իրանցի ռեժիսոր Ֆարայի պտմությունն է օրագրի ոճով։ 1979-ին Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ ծնված Ֆարան ներկայացնում է իր առօրյա կյանքի ուրախությունների ու դժվարությունների պահերը՝ պատկերելով ներքին ազատության և արտաքին աշխարհի ճնշումների հակասությունը։ Միաժամանակ նա արխիվային նյութեր է հավաքում անծանոթներից։ Դիտելով ուրիշների տեսագրությունները՝ Ֆարան նոր հայացքով է սկսում նայել հիշողությունը կորցնելու խնդրին։ Ֆարայի մտերմությունը հեղափոխության ժամանակ Իրանից հեռացած իրանցի պրոֆեսոր Լեյլայի հետ անուն ու պատմություն է ավելացնում նրա արխիվային դեմքերից մեկին։ Ֆարայի մայրը, որ տառապում է Ալցհեյմերի հիվանդությունից, դրդում է նրան պայքարել հիշողության կորստի դեմ։ 2022-ի աշնանը «Կանայք, կյանք, ազատություն» ընդվզումը շրջադարձային է դառնում Ֆարահի, ինչպես նևև բազմաթիվ այլ իրանցիների կյանքում։ Սա հայրենական պատմություն է։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Անքե Պեթերսեն, Լիլիան Տիետյեն, Ֆարզադ Փաք
Ռեժիսոր՝ Ֆարահնազ Շարիֆի
Սցենարի հեղինակ՝ Ֆարահնազ Շարիֆի
Օպերատոր՝ Ֆարահնազ Շարիֆի
Կոմպոզիտոր՝ Աթենա Էշթիաղի
Հնչյունային ձևավորողներ՝ Դանիել Վուլֆ,Ֆարահնազ Շարիֆի
Մոնտաժող՝ Ֆարահնազ Շարիֆի
Արտադրությունը՝ Jyoti Film, Pakfilm
Մրցանակներ
«Ոսկե Ալեքսանդր», FIPRESCI-ի մրցանակ, Սալոնիկի վավերագրական կինոյի ՄՓ, Հունաստան, 2024, «Հաջորդ սերունդ» մրցանակ, Հանդիսատեսի մրցանակ, Թայվանի վավերագրական կինոյի ՄՓ, «Լավագույն ֆիլմ» մրցանակ, Փիթեր Լեխթի անվան մրցնակ լվագույն ֆիլմի համար, Հանդիսատեսի մրցանակ, Bildrausch ՄԿՓ, Բազել, Շվեյցարիա, 2024, Լավագույն վավերագրական ֆիլմ, Ինսբրուքի ՄԿՓ, Ավստրիա, 2024, Հանդիսատեսի մրցանակ, Բոլցանոյի ԿՓ, Իտալիա, 2024, Լավագույն բնօրինակ կինոերաժշտություն, Մյունխենի վավերագրական կինոյի ՄՓ, Գերմանիա, 2024