Սարին Հայրապետյան
Վավերագրական ֆիլմերի հորդանանահայ ռեժիսոր, որը հաստատվել է Միացյալ Նահանգներում։ Յուրահատուկ դիտողական ոճով ներկայացնում է անտեսվածների պատմությունները։ Հայրապետյանի ռեժիսորական առաջնեկը` «Մենք դեռ չենք ավարտել» ֆիլմը, 40-րոպեանոց վավերագրություն է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից տառապող ամերիկացի զինվորականների մասին, որոնք օգտագործում են պոեզիան որպես կազդուրման միջոց։ Ֆիլմն արժանացել է Սան Դիեգոյի GI ԿՓ-ի մրցանակին որպես լավագույն վավերագրական կինոնկար և 2018-ին առաջադրվել Վավերագրության միջազգային ընկերակցության մրցանակին «լավագույն կարճամետրաժ վավերագրական կինոնկար» անվանակարգում։ «Իմ անուշ երկիրը» Հայրապետյանի առաջին լիամետրաժ աշխատանքն է, որը ստացել է ITVS-ի (Անկախ հեռուստատեսային ծառայություն), ARTE-ի, Վավերագրության միջազգային ընկերակցության, Արվեստի և մշակույթի արաբական ֆոնդի (AFAC), Հորդանանի կինոֆոնդի, CNC-ի և այլոց աջակցությունը։ 2016-ին Սարին Հայրապետյանը հիմնել է իր HAI Creative կինոընկերությունը, որով մասնակցում է միջազգային համարտադրությունների և աշխատում այնպիսի կազմակերպությունների ու լրատվամիջոցների հետ, որպիսիք են Sesame Workshop-ը, HBO-ն, Wounded Warrior Project-ը, Apple-ը, Al-Jazeera-ն, «Ավրորա» մրցանակը և այլն։
Ֆիլմացանկ
Մենք դեռ չենք ավարտել (վավ., 2018), Արարատ լեռ. երկրորդ հնարավորություն (վավ., 2019), Մենք շարունակում ենք ապրել (վավ., 2024), Իմ անուշ երկիր (վավ., 2024):