ԱՄՆ
ՆԵԲՐԱՍՔԱ
115 ՐՈՊԵ
2013
July 10th
15:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Տարիքն առած հայրը որդուն, որի հետ երկար տարիներ չի շփվել, համոզում է միասին ավտոմեքենայով գնալ Մոնտանայից Նեբրասքա` ստանալու վիճակախաղով շահած մեկ միլիոն դոլարի մրցանակը։ Այս ճամփորդությունն աստիճանաբար վերածվում է սեփական անցյալին և անհաշտ հարաբերություններին առերեսվելու ճանապարհի։

Մրցանակներ
Լավագույն դերասան (Կաննի Միջազգային Կինոփառատոն, Ֆրանսիա 2013), Հանդիսատեսի մրցանակը (Ռոտերդամի Միջազգային Կինոփառատոն, Նիդեռլանդներ 2014), Օսկարի 6 նոմինացիա (Ամերիկյան Կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2014), Ոսկե Գլոբուսի 5 նոմինացիա (ԱՄՆ, 2014)

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ալբերտ Բերգեր, Ռոն Յերքսա
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն
Սցենարի հեղինակ՝ Բոբ Նելսոն
Օպերատոր՝ Ֆեդոն Պապամայքլ
Նկարիչ՝ Դենիս Վաշինգթոն
Կոմպոզիտոր՝ Մարկ Օրթոն
Հնչյունային ձևավորողներ՝ Շոն Մըրֆի, Մայքլ Հեջիզ
Մոնտաժող՝ Քևին Թենթ
Դերերում. Բրուս Դերն, Ուիլ Ֆորտե, Ջուն Սքուիբ, Սթեյսի Քիչ, Բոբ Օդենքըրք
Արտադրությունը` Paramount Vantage

Ալեքսանդր Փեյն        
Հույն ներգաղթյալների թոռ Ալեքսանդր Փեյնը մեծացել է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում։ Մինչև UCLA համալսարանի Կինոռեժիսուրայի մագիստրոսի կոչում ստանալը նա ուսանել է Սթենֆորդի համալսարանում։ Նա հեղինակել է ութ լիամետրաժ ֆիլմ, որոնք նոմինացվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ Լավագույն ֆիլմ և 3 անգամ Լավագույն Ռեժիսոր անվանակարգերում։ Նա երկու Օսկար է շահել Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում, իսկ նրա վերջին` «Պատժվածները» ֆիլմը, Օսկար է շահել երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանագարկում։

Ֆիլմացանկ
Քաղաքացի Ռութը (1996), Ընտրություն (1999), Շմիդտի մասին (2002), Ճամփեզրին (2004), Սերունդները (2011), Նեբրասկա (2013), Փոքրացում (2017), Պատժվածները (2023)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ