Ջաֆար Փանահի
Ջաֆար Փանահիի (ծնվ․ 1960, Միանե, Իրան) կինոն հաճախ բնորոշում են որպես իրանական նեոռեալիզմ: Անկախ այն բանից, թե նրա վառ ստեղծագործությունն ինչպես է բնութագրվում, Փանահիի ֆիլմերի բացառիկ մարդասիրությունը անկարելի է ժխտել: Նրա կինոն քաղաքային է, արդիական և մարդկային կեցության մանրամասներով հարուստ: Իրանցի մի խումբ ժամանակակից կանանց սոցիալական երկընտրանքի մասին պատող խռովալի դրաման FIPRESCI-ի կողմից համարվեց տարվա կինոնկար և տեղ գրավեց աշխարհի քննադատների կազմած լավագույն ֆիլմերի տասնյակում: Փանահիի անդրանիկ աշխատանքը 1995-ին ստեղծված «Սպիտակ փուչիկն» է: Դրանից առաջ նա վավերագրական ու խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել և որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել, ընդ որում` Աբաս Քիառոսթամիի «Ձիթենիների միջով» կիոնկարում, որն էլ առաջ մղեց նրա կարիերան: Փանահին իր առաջին ֆիլմը մկարահանել է Քիառոսթամիի սցենարով: «Սպիտակ փուչիկն» արժանացավ Կաննի ԿՓ-ի «Ոսկե կինոխցիկին», ինչպես նաև այլևայլ փառատոնային պարգևների: Այն դեռատի աղջկա արկածների պատմությունը, որն ուզում է Ամանորին երջանկություն բերող ոսկե ձկնիկ գնել, նշանավորեց նոր կինոտաղանդի հայտնությունը: Փանահիի «Հայելին» վաստակեց Լոկառնոյի ՄԿՓ-ի «Ոսկե ընձառյուծը»` հաստատելով երիտասարդ ռեժիսորի հեռանկարայնությունը: «Բոսոր ոսկին» 2003-ին ընդգրկվեց Կաննի «Հատուկ հայացք» ծրագրում և նվաճեց Ժյուրիի մրցանակը: Որպես լավագույն կինոնկար` ֆիլմը մի շարք մրցանակներ շահեց և քննադատների հիացական արձագանքին արժանացավ:
Ֆիլմացանկ
Վիրավոր գլուխներ (վավ., 1988), Քիշ (վավ., 1991), Ընկերը (կ/մ, 1992), Վերջին քննությունը (կ/մ, 1992), Երկրորդ հայացք (վավ., 1993), Սպիտակ փուչիկը (1995), Արդեքուլ (վավ., 1997), Հայելին (1997), Շրջան (2000), Բոսոր ոսկի (2003), Խաղից դուրս (2006), Կապը քանդելով («Պարսկական գորգ» նովելը, 2007), Սա ֆիլմ չէ (2010), Այն ժամանակ և հիմա («Սահմաններից այն կողմ», «Տարբերություններ» մասերը, 2010), Փակ վարագույր (2013), Տաքսի (2015), Այս ո՞ւր ես հասել, Ջաֆար Փանահի (կ/մ, 2016), Երեք դեմք (2018), Երգող կանայք (վավ., 2020), Թաքնված (կ/մ, 2020), Հավերժական փոթորկի տարին («Կյանք» նովելը, 2021), Ոչ մի արջ (2022):