Պաղեստին/Գերմանիա/Կատար
ՆՈԹԵՐ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
74 րոպե
2022

Սինոփսիս
Ռեժիսորը համապատասխան փաստաթղթեր է գնում սիրիացի փախստականից, որպեսզի մոտիկից ծանոթանա նրանց կյանքի պատմությանը։ Այդ ընթացքում նա հայտնաբերում է, որ իրեն էլ են համակում այն վախն ու անորոշությունը, որոնք զգում է սիրիացիների ընտանիքը կյանքի հյուծիչ որոնումների ճանապարհին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Թոմաս Քասքե, Մեյ Օդեհ
Ռեժիսոր՝ Խալեդ Ժարար
Սցենարի հեղինակներ՝ Խալեդ Ժարար, Այրիս Փաքուլա
Օպերատոր՝ Խալեդ Ժարար
Հնչյունային ձևավորողներ՝ Ռոբ Ուոքեր, Թոմաս Քասքե
Մոնտաժող՝ Գլեդիս Ժուժու
Արտադրությունը՝ Jenin Films, Kaske Film

Խալեդ Ժարար
Ծնվել է 1976-ին Պաղեստինի օկուպացված Ժենին քաղաքում։ Բնակվում և աշխատում է Ռամալլահում։ 1996-ին ավարտել է Պաղեստինի պոլիտեխնիկական համալսարանի ինտերիերի ձևավորման բաժինը։ Ավարտելուց հետո ծածուկ ատաղձագործ է աշխատել Նազարեթում՝ ապրելով ապօրինի ընդհատակյա աշխատողի կյանքով։ 1998-ին ինտենսիվ ռազմական պատրաստություն է անցել, որից հետո դարձել է Արաֆաթի անձնական թիկնապահը՝ ծառայելով մինչև նրա մահը 2004-ին։ Փորձելով համատեղել ծառայությունն ու ստեղծագործական կյանքը՝ 2005-ին տարվել է լուսանկարչական արվեստով։ 2011-ին ավարտել է Ռամալլահի արվեստի միջազգային ակադեմիան, իսկ 2019-ին գեղարվեստի մագիստրոսի աստիճան է ստացել Արիզոնայի համալսարանից։

Ֆիլմացանկ
Ներթափանցածները (2012), Նոթեր տեղահանման մասին (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ