Ռաջան Կաթետ
Կատմանդուում բնակվող ռեժիսոր, աշխատում է և՛ վավերագրական, և՛ խաղարկային ժանրերում։ Ավարտել է Docnomads ծրագիրը և հետագայում իր ռեժիսորական գիտելիքները խորացրել այնպիսի հեղինակավոր մասնագիտական ծրագրերի մասնակցելով, ինչպիսիք են Berlinale Talents-ը (2017) և Լոս Անջելեսի Global Media Makers կացության ծրագիրը (2021)։ Նրա «Մերկ ծառեր մշուշում» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը (2019) ցուցադրվել է մի շարք ճանաչված կինոփառատոներում, այդ թվում` Թորոնթոյի, Տամպերեի, Հոնկոնգի ՄԿՓ-երում, ինչպես նաև Ասիական Short Shorts FF & Asia փառատոնում։ «Ձմեռային արձակուրդ չկա»-ն ռեիժսոր և պրոդյուսեր Կաթետի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքն է։ Ռեժիսուրայից բացի, նա աշխատում է նաև աջակցել կինոկրթությանը՝ պարբերաբար մասնակցելով Կատմանդուի միջազգային լեռնային ԿՓ-ի վավերագրության աշխատարանին։ Նեպալի կինոդպրոցներում և կինոաշխատարաններում իր ներգրավվածությամբ Ռաջան Կաթետն օգնում է կինոռեժիսորների նոր սերունդ կրթել։
Ֆիլմացանկ
Սերդհակ (2015), Ճյուղավոր ծայրեր (վավ., 2016), Մերկ ծառեր մշուշում (կ/մ, 2019), Ձմեռային արձակուրդ չկա (վավ., 2023)։
Սունիր Պանդեյ
Կատմանդույում բնակվող սկսնակ կինոռեժիսոր։ Նախկինում աշխատել է Նեպալում որպես լրագրող, ինչպես նաև սցենարիստ, թարգմանիչ և խմբագիր ազգային և միջազգային կազմակերպություններում։ «Ձմեռային արձակուրդ չկա»-ն նրա առաջին ֆիլմն է։
Ֆիլմացանկ
Ձմեռային արձակուրդ չկա (վավ., 2023):