Իրան
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ
93 ՐՈՊԵ
2006
July 10th
21:30
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Ո՞վ է տարօինակ պատանին, որ սուսուփուս նստած է ֆուտբոլային խաղի գնացող գոռգռան երկրպագուներով լի ավտոբուսի անկյունում: Փաստորեն այդ տղան կերպարանափոխված աղջիկ է: Նա միայնակ չէ, Իրանում կանայք էլ են ֆուտբոլ սիրում: Խաղից առաջ "տղան" ձերբակալվում է ստուգման կետում և տեղափոխվում հենց մարզադաշտին կողքին գտնվող մեկուսարան` տղամարդու պես հագնված մի խումբ այլ կանանց հետ: Խաղից հետո բոլորը կհանձնվեն բարքերի ոստիկանությանը: Բայց դրանից առաջ նրանք տանջվում-տապակվում են առանց խաղը տեսնելու` միայն բացականչություններն ու գոչյունները լսելով: Ավելին, ստիպված են ականջ դնել մի զինվորի "ռեպորտաժը՚, որը ֆուտբոլից ոչինչ չի հասկանում: Ինչևէ, աղջիկները անձնատուր չեն լինում: Նրանք ամեն մի հնարք գործի են դնում խաղը տեսնելու համար:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ջաֆար Փանահի
Ռեժիսոր՝ Ջաֆար Փանահի
Սցենարի հեղինակներ՝ Ջաֆար Փանահի, Շադմեհր Ռասթին
Օպերատոր՝ Մահմուդ Կալարի
Նկարիչ՝ Իրաջ Ռամինֆար
Կոմպոզիտորներ՝ Յուվալ Բարազանի, Կորոշ Բոզորգպուր
Հնչյունային ձևավորողներ՝ Սթիվեն Ղութի, Նեզմոդդին Քիայե
Մոնտաժող՝ Ջաֆար Փանահի
Դերերում. Սիմա Մոբարաք Շահի, Սաֆար Սամանդար, Շայեստե Իրանի, Մ. Խեյրաբադիմ Իդա Սադեղի, Գոլնազ Ֆարմանի, Մահնազ Զաբիհի, Նազանին Սեդիղզադե, Մ. Խեյմե Կաբուդ, Մոհսեն Թանաբանդե, Ռեզ Ֆարհադի
Արտադրությունը՝ Jafar Panahi Film Productions

Մրցանակներ
Արծաթե արջ մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, Գերմանիա, 2006, Amnisty International-ի կինոմրցանակ,|Լյուբլյանայի ՄԿՓ, Սլովենիա, 2006, Երիտասարդական ժյուրիի Հատուկ մրցանակ, Լավագույն դերասանուհի, Խիխոնի ՄԿՓ, Իսպանիա, 2006, Հանդիսատեսի մրցանակ, Տոկիոյի FILMeX, 2006։

Ջաֆար Փանահի (ծնվ․ 1960, Միանեհ, Իրան) 
Ջաֆար Փանահիի կինոն հաճախ բնորոշում են որպես իրանական նեոռեալիզմ: Անկախ այն բանից, թե նրա վառ ստեղ]ագործությունը ինչպես է բնութագրվում, Փանահիի ֆիլմերի բացառիկ մարդասիրությունը անկարելի է ժխտել: Նրա կինոն քաղաքային է, արդիական և մարդկային կեցության մանրամասներով հարուստ: Իրանցի մի խումբ ժամանակակից կանանց սոցիալական երկընտրանքի մասին պատող խռովալի դրաման FIPRESCI-ի կողմից համարվեց "Տարվա կինոնկարը" և տեղ գրավեց աշխարհի քննադատների կազմած լավագույն ֆիլմերի տասնյակում: Փանահիի անդրանիկ աշխատանքը 1995-ին ստեղծված "Սպիտակ փուչիկն" է: Դրանից առաջ նա վավերագրական ու խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել և որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել, ընդ որում` Աբաս Քիառոստամիի "Ձիթենիների միջով" կիոնկարում, որն էլ առաջ մղեց նրա կարիերան: Փանահին իր առաջին ֆիլմը մկարահանել է Քիառոստամիի սցենարով: "Սպիտակ փուչիկը" արժանացավ Կաննի փառատոնի "Ոսկե կինոխցիկին՚, ինչպես նաև այլևայլ փառատոնային պարգևների: Այն դեռատի աղջկա արկածների պատմությունը, որն ուզում է Ամանորին երջանկություն բերող ոսկե ձկնիկ գնել, նշանավորեց նոր կինոտաղանդի հայտնությունը: Փանահիի "Հայելին" ստացավ Լոկառնոյի ՄԿՓ-ի "Ոսկե ընձառյուծը՚` հաստատելով երիտասարդ ռեժիսորի հեռանկարայնությունը: "Բոսոր ոսկին" 2003-ին ընդգրկվեց Կաննի "Հատուկ հայացք" ծրագրում և նվաճեց Ժյուրիի մրցանակը: Որպես լավագույն կինոնկար` ֆիլմը մի շարք մրցանակներ շահեց և քննադատների հիացական արձագանքին արժանացավ:

Ֆիլմացանկ
 Վիրավոր գլուխներ (1988, վավ.), Քիշ (1991, վավ.), Ընկերը (1992, կ/մ), Վերջին քննությունը (1992, կ/մ), Երկրորդ հայացք (1993, վավ.), Սպիտակ փուչիկը (1995), Արդեքուլ (1997, վավ.), Հայելին (1997), Շրջան (2000), Բոսոր ոսկի (2003), Խաղից դուրս (2006), Կապը քանդելով (2007, «Պարսկական գորգ» նովելը), Սա ֆիլմ չէ (2010), Այն ժամանակ և հիմա (2010, «Սահմաններից այն կողմ», «Տարբերություններ» մասերը), Փակ վարագույր (2013), Տաքսի (2015), Այս ու՞ր ես հասել, Ջաֆար Փանահի (կ/մ, 2016), 3 դեմք (2018), Երգող կանայք (վավ., 2020), Թաքնված (կ/մ, 2020), Հավերժ փոթորկի տարին (Կյանք հատվածը, 2021), Ոչ մի արջ (2022).

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ