Հայաստան/Ֆրանսիա
ՕՋԱԽ․ ԼՌՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ
95 րոպե
2024
Թուրք լուսանկարիչ Էրհան Արիքը մեծացել է մի տանը, որտեղ ժամանակին ապրել են հայեր, որոնք տեղահանվել են 1915–ի կոտորածների պատճառով։ Նա երբեք չի հետաքրքրվել պատմության այս դրվագով։ Երազում մի ձայն հարցնում է նրան. «Ինչո՞ւ այդ սենյակը վերածեցիք գոմի, որտեղ կինս հաց էր թխում»։ Նա արթնանում է ցնցված։ Ձայնը շարունակում է հետապնդել նրան։ Այնուհետև Էրհանը որոշում է ճանապարհ ընկնել՝ հայերի հետ հանդիպելու։ Ֆիլմը պատմում է այս ճանապարհորդության մասին։ Սահմանի մյուս կողմում, լռության մյուս կողմում...        

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Սամյուել Մոտել, Նորայր Հովհաննիսյան
Ռեժիսոր՝ Դիանա Մկրտչյան
Սցենարի հեղինակ՝ Դիանա Մկրտչյան
Օպերատոր՝ Սարգիս Խարազյան
Կոմպոզիտոր՝ Պիեռ Դավիդ
Հնչյունային ձևավորողներ՝ Հարություն Մանգասարյան, Լիլիթ Գուլյան
Մոնտաժող՝ Դիանա Մկրտչյան
Նկարահանվել ենԷրհան Արիքը, Դիանա Մկրտչյանը:
Արտադրությունը՝ Keren Production, Jivani-74

Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, Նյու Յորքի կանանց ՄՓ, 2024
Դիանա Մկրտչյան     
Ծնվել է 1978–ին Վրաստանում, մեծացել Հայաստանում, կինոկրթություն ստացել Մոսկվայում։ Նրա առաջին կարճամետրաժ խաղարկային ​​ֆիլմը՝ «Գաթան», ընդգրկվել է բազմաթիվ միջազգային փառատոներում և մրցանակների արժանացել Իրանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում… «Օջախ. լռության մյուս կողմում» ֆիլմը Մկրտչյանի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքնն է։

Ֆիլմացանկ (ընտրանի)
Սուրբ Նիկոլայի նվերը (վավ., 2007), Գաթա (2008), Օջախ. լռության մյուս կողմում (վավ․, 2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ