Բելգիա
ԱՇԽԱՐՀԻ ԵԶՐԻՆ
105 րոպե
2024
25-ամյա Ալեքսիան որպես փորձնակ բուժքույր գալիս է հոգեբուժարանի փակ բաժանմունք և հանդիպում գլխավոր բուժքրոջը՝ Ժոելին, որը նրան սովորեցնում է աշխատանքը։ Ալեքսիան ազդված է 20-ամյա հիվանդ Միլայի զայրույթից․ վերջինս կարծում է, որ ինքն անելիք չունի այդտեղ։ Չնայած հիվանդներից հեռավորություն պահպանելու Ժոելի նախազգուշացումներին՝ Ալեքսիան մտերմանում է Միլայի հետ և ամբողջ եռանդը ներդնում նրան դուրս բերելու փորձերի մեջ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Բենուա Ռոլան
Ռեժիսորներ՝ Գերեն վան դե Ֆորսթ, Սոֆի Մյուզել
Սցենարի հեղինակներ՝ Գերեն վան դե Ֆորսթ, Սոֆի Մյուզել
Օպերատոր՝ Ֆիոնա Բրայոն
Նկարիչ՝ Լորի Կոլսոն
Հնչյունային ձևավորող՝ Կանտեն Կոլետ
Մոնտաժող՝ Մաթիաս Վերես
Դերերում. Մառա Թաքեն, Սաշա Դըպրե, Համզա Էսալու, Նատալի Ռիշար, Բլանշ Պամբ
Արտադրությունը՝ Wrong Men

Մրցանակներ
Լավագույն ֆիլմ, լավագույն դերասանուհի, Մար դել Պլատայի ՄԿՓ, Արգենտինա, 2024
Գերեն վան դե Ֆորսթ
Ծնվել է 1978–ին Բրյուսելում: IAD կինոդպրոցում կինոարվեստ ուսանելուց հետո նկարահանել է մի քանի կարճամետրաժ խաղարկային ​​և վավերագրական ֆիլմ, որոնք ներկայացվել են աշխարհի բազմաթիվ փառատոներում: Այդ ֆիլմերը փորձում են մարդկայնորեն պատկերել հասարակության լուսանցքն ընկած կերպարներին: Ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Հավատարիմ որդին», ասպարեզ է եկել 2017–ին:
Ֆիլմացանկ
Էգ ճագարը (կ/մ, 2010), Վայրի մասը (կ/մ,, 2012թ.), Մակեդոնական ճամփորդություն (կ/մ, 2014), Ուլիսես (վավ․, 2016), Սթեյքից հիմար (կ/մ․, 2015), Հավատարիմ որդին (2017), Բառի ամբողջ անիծված սերը (2022), Աշխարհի եզրին (2024):
Սոֆի Մյուզել
Բելգիացի հոգեբան, ռեժիսոր և սցենարիստ: Ծնվել է 1974-ին Լիեժում։ Տիպական ուղի չի ունեցել՝ զուգահեռաբար զբաղվելով մի քանի տարբեր մասնագիտությամբ: Հոգեբուժարանի աշխատանքը Հայաստանում հիմք է դարձել նրա հետագա ստեղծագործական կարիերայի համար: Հիմնել է թատերախումբ, որը միավորում է խելագարության և հոգեբուժության բովով անցած մարդկանց՝ վերացնելով խարանն ու կասկածի տակ դնելով հասարակությանը: 2018–ից ի վեր համագործակցում է Գերեն վան դե Ֆորսթի հետ, երկուսով համահեղինակել և նկարահանել են «Աշխարհի եզրին» ֆիլմը, որը Մյուզելի առաջին լիամետրաժ աշխատանքն է:
 
Ֆիլմացանկ
Աշխարհի եզրին (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ