Ալի Խամրաև (ծնվ․ 1937, Ուզբեկստան)
Ոզբեկ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ծնվել է 1937–ին Ուզբեկստանում: 1961–ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ)։ Նկարահանել է ավելի քան 30 վավերագրական և ավելի քան 20 լիամետրաժ ֆիլմ, որոնց համար արժանացել է բազմաթիվ կոչումների և մրցանակների, այդ թվում՝ Ուզբեկստանի վաստակավոր արտիստի կոչմանը։ Առավել հայտնի է «Սիրում է, չի սիրում» (1964), «Յոթերորդ փամփուշտը» (1972), «Թիկնապահը» (1979) և «Հարսնացու Վուոդիլից» (1984) ֆիլմերով։
Ֆիլմացանկ (ընտրանի)
Սիրում է, չի սիրում (1964), Առանց երկյուղի (1971), Յոթերորդ փամփուշտը (1972), Մարդը գնում է թռչունների հետևից (1976), Եռապատկեր (1977), Թիկնապահը (1979), Շոգ ամառ Քաբուլում (1983), Հարսնացու Վոդիլից (1984), Ես հիշում եմ քեզ (1985), Ցանկությունների պարտեզը (1988), Բո Բա Բու (1998), Տեղ արևի տակ (2004), Արտիստները (2007), Իգոր Սավիցկու կիրքը (վավ., 2015), Փարաջանովի յասամանագույն քամին (վավ․ 2024):