Ֆարազ Ֆեշարաքի
Գերմանաբնակ իրանցի ռեժիսոր և մրցանակների արժանացած օպերատոր։ Թեհրանի արվեստների համալսարանում գեղարվեստական գրականություն և կինոգիտություն ուսանելու տարիներին հաճախել է Աբաս Քիառոսթամիի աշխատարանը և սկսել կարճամետրաժ ֆիլմեր նկարել։ 2012-ին ուսման է անցել Բեռլինի կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիայում։ Որպես կինոօպերատոր նրա ավարտական աշխատանքը` Ալեքսանդր Քոբերիձեի «Ինչ ենք տեսնում երկնքին նայելիս» ֆիլմը, 2021-ին ընդգրկվել է Բեռլինի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում, որտեղ արժանացել է FIPRESCI-ի մրցանակին։ Ֆեշարաքին ևս լավագույն օպերատոր աշխատանքի համար մրցանակի է արժանացել Սևիլիայի ԿՓ-ում և առաջադրվել նաև Գերմանացի կինոքննադատների մրցանակին։ 2021-ին նկարահանել է Սառա Սումմայի երկրորդ լիամետրաժ ֆիլմը` «Արթուրը և Դիանան», որի պրեմիերան 2023-ին կայացել է Թորոնթոյի ՄԿՓ-ում, ինչպես նաև Մոնիկա Լիմայի նոր ֆիլմը` «Մարդու բնույթը», որը 2023-ին Ռոտերդամի ՄԿՓ-ի կարճամետրաժ կինոնկարների մրցույթում շահել է «Ամոդո վագր» մրցանակը։ «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով»-ը Ֆեշարաքիի առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է։
Ֆիլմացանկ
Հոդված 174 (կ/մ, 2009), Ֆաթե Բաղ (կ/մ, 2011), Այս ֆիլմը հետարտադրական փուլ հասցնելը հանցավոր վատնում է (կ/մ, 2017), Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով (վավ., 2024):