Մարիամը քսան տարեկանում փախել է Իրանից՝ ոչխարի մորթով փաթաթված, Իրանի և Թուրքիայի լեռնային սահմանը հատող հոտի մեջ պահ մտած։ Հեղափոխությունը նոր էր հաղթանակել, և քաղաքականապես ակտիվ նրա ընկերները բանտարկվել էին կամ մահապատժի ենթարկվել։ Մարիամի ընտանիքը որոշել էր ամեն գնով փրկել նրան։ Մարիամը, լքելով Իրանը, այլևս չվերադարձավ։ Իրանի ընկերների օգնությամբ նա տեսախցիկներ է տեղադրում այն տանը, որտեղ դեռ ապրում են ծնողները. թրթռուն կապ անցյալի հետ, որն արտապատկերվում է նրա ամերիկյան տան էկրանին։ Երբ Իրանում ինտերնետն անջատվում է, պատկերները քարանում կամ անհետանում են՝ խզելով Մարիամի կապը հայրենիքի հետ։ Անցյալն ու ներկան միաձուլվում են և մշուշվում։ Պոետիկ և հուզիչ մի պատմություն աքսորի, հիշողության և այն վայրերի հետ ունեցած թաքուն կապերի մասին, որտեղ այլևս հնարավոր չէ վերադառնալ, վայրեր, ուր կարելի է վերադառնալ միայն երազներում տեխնոլոգիայի և կարոտի միջոցով։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ֆիրուզե Խոսրովանի, Ֆաբիեն Գրինբերգ, Բարդ Քյուգե Ռունինգ, Անդրեա Սեգրե, Ջուլիա Կամպանյա
Ռեժիսորներ՝ Մորթեզա Ահմադվանդ, Ֆիրուզե Խոսրովանի
Սցենարի հեղինակներ՝ Ֆիրուզե Խոսրովանի, Մորթեզա Ահմադվանդ
Օպերատոր՝ Մոհամադ Հադադի
Կոմպոզիտոր՝ Քրիստոֆ Ռեզաի
Հնչյունային ձևավորող՝ Էնսիե Մալեքի
Մոնտաժող՝ Սոլմազ Էֆթեխարի
Արտադրությունը՝ Fifi Film, Antipode Films, ZaLab Film, Rai Cinema
Մրցանակներ
Հատուկ հիշատակում՝՝ «Կինո և արվեստ» մրցանակ, «Հեղինակների օրեր», Վենետիկի ՄԿՓ, 2025, Envision մրցույթի լավագույն ֆիլմ, Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ (IDFA), Նիդերլանդներ, 2025, «Ոսկե հրեղեն թռչուն» մրցանակ, Հոնկոնգի ՄԿՓ, 2026