ՄԱՄՈՒԼ
Հարգելի լրագրողներ,


ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի կենտրոնը սկսում է փառատոնը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրումը: Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 13-20-ը։

Հավատարմագրվել կարող են.

• տպագիր մամուլի լրագրողներ
• ռադիո/հեռուստալրագրողներ
• լուսանկարիչներ և ֆոտոլրագրողներ
• էլեկտրոնային լրատվամիջոցների թղթակիցներ
• լրատվական ծառայությունների լրագրողներ
• անկախ լրագրողներ, բլոգերներ

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է.

• Լրացնել հայտը https://forms.gle/GvaKq7MxU3S1tcQ78
• կցել մեկ անձնագրային չափի լուսանկար
• լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի երաշխավորագիր` նշելով լրագրողի (անհրաժեշտության դեպքում նաև օպերատորի կամ լուսանկարչի) անուն ազգանունը, նաև փառատոնի նյութերը հրապարակելու/թողարկելու համաձայնություն
• անցած փառատոնի լուսաբանման առնվազն 2 նյութ (առաջին անգամ հավատարմագրվողների համար` արվեստի կամ մշակույթի վերաբերյալ 2 հոդված/ռեպորտաժ)

Հավատարմագրված լրագրողն իրավունք է ստանում.

• ստանալ փառատոնի մամուլի կենտրոնի ողջ տեղեկատվությունը և օգտվել մամուլի ծառայություններից
• ազատ մուտք բոլոր մամլո ասուլիսներին և լրատվամիջոցների համար նախատեսված միջոցառումներին
• հարցազրույցներ փառատոնի մասնակիցների, հյուրերի, ժյուրիի անդամների հետ (նախապես արված պայմանավորվածության համաձայն)


Դիմել հավատարմագրման համար


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել փառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77 30 34 84, անձնական էլ․ հասցե՝ [email protected]


«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմով

22.06.24

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Այս մասին հայտնում են կինոփառատոնի մամուլի գրասենյակից՝ ընդգծելով, որ նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։

Lurer.com

Golden Apricot Yerevan International Film Festival Opens, Honouring Global Cinema Legends

08.07.24

The 21st Golden Apricot Yerevan International Film Festival (GAIFF) launched on July 7, 2024, at the Karen Demirchyan Sports and Concert Complex, marking a significant celebration of global cinematic diversity. Running until July 14, the festival brings together an impressive array of films from both established and emerging filmmakers, drawing an international audience to Armenia's capital.

Axel Mondrian
EIN Presswire

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը

09․07․24

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։ Առաջին անգամ կցուցադրվեն Ելենա Կարուսաարի լուսանկարները «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։ Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00։

Այսօր
Caroline von der Tann’s The Gospel According to Ciretta wins the 21st Golden Apricot International Film Festival
15.07.24

On 13 July, Yerevan’s Cinema House hosted the closing ceremony of the 21st Golden Apricot International Film Festival, which unspooled from 7-14 July.

This year saw the triumph of Caroline von der Tann’s documentary The Gospel According to Ciretta, which snagged the top prize, the Golden Apricot for Best Film, in the International Competition.

Davide Abbatescianni
cineuropa