Սեպիդե Ֆարսի
Իրանցի ռեժիսոր: 13 տարեկանում ականատես է եղել հեղափոխությանը, 16 տարեկանում բանտարկվել՝ որպես այլախոհ, 18 տարեկանում լքել է հայրենի Իրանը։ Այդ ժամանակից ի վեր բնակվելով Փարիզում՝ մաթեմատիկա է ուսաննել, լուսանկարել և նկարահանել մոտ տասնհինգ վավերագրական, խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնց թվում են «Թեհրանն առանց թույլտվության» (Լոկառնոյի ՄԿՓ), «Կարմիր վարդը» (Թորոնթոյի ՄԿՓ), իրանաիրաքյան պատերազմի մասին պատմող «Շչակը» լիամետրաժ անիմացիոն աշխատանքը, որը Բեռլինալեի «Համայնապատկեր» ծրագրի բացման ֆիլմն էր, և այդ ժամանակից ի վեր արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Ներկայումս Ֆարսին աշխատում է «Իրանական վեսթերն» կինոնախագծի վրա, ինչպես նաև մշակում իր կյանքից ոգեշնչված «Անհնազանդ աղջկա հուշերը» անիմացիոն նախագիծը՝ միաժամանակ պայքարելով Իրանում ժողովրդավարության հաստատման համար։
Ֆիլմացանկ
Աշխարհն իմ տունն է (վավ., 1998), Հոմի Դ. Սեթնա, կինոռեժիսոր (վավ., 2000), Մարիամի ճանապարհորդությունը (2002), Փոշու երազները (2003), Հայացքը (2005), Թեհրանն առանց թույլտվության (վավ., 2009), Ստորջրյա տունը (2010), Կարմիր վարդը (2014), Յոթ քող (վավ.,, 2017), Ես վաղը կանցնեմ (2019), Շչակը (անիմ., 2023), Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր (վավ., 2025):