ԱՄՆ/Լիբանան
Ք
93 րոպե
2023

Սինոփսիս
Որտե՞ղ ենք մենք սահման դնում սիրո և նվիրվածության միջև: Ամեն գնով սիրո և ընդունման փնտրտուքի մտերմիկ ու հուզիչ պատկերմամբ ֆիլմը ներկայացնում է լիբանանյան գաղտնի մայրիշխանական ​​կրոնական ուխտի ծածուկ ազդեցությունը Չեհաբ ընտանիքի կանանց երեք սերունդների վրա: Սկսնակ կինոռեժիսոր Ջուդ Չեհաբը ազդեցիկ ուժով վավերագրում է հավատարմության անբարբառ կապանքներն ու հետևանքները, որոնք կապել են նրա մորը, տատին և իրեն խորհրդավոր կազմակերպության հետ: Վարպետորեն նկարագրելով այն տուրքը, որ մարդու վրա նստել են տասնամյակների անպատասխան սերը, կորցրած հույսը, վատ վարմունքն ու հուսահատությունը՝ «Ք»-ն իմաստի հավերժական որոնման բազմասերունդ պատմություն է: Այլ կարգի սիրո այս վավերագրական պատումը նրբորեն ներկայացնում է այն անտեսանելի ուժի բերած բարդությունները, որը խառնում են նրանց կյանքը, ովքեր սիրում են մի կնոջ, որի սիրտը ուրիշի ձեռքերում է:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Ջուդ Չեhաբ
Ռեժիսոր՝ Ջուդ Չեhաբ
Սցենարի հեղինակ՝ Ջուդ Չեhաբ
Օպերատոր՝ Ջուդ Չեhաբ
Երաժշտությունը` Ուիլյամ Ռայան Ֆրիչի
Հնչյունային ձևավորող՝ Թոմ Դրու
Մոնտաժող՝ Ֆահդ Ահմեդ
Նկարահանվել են Հիբա Խոդրը, Զիադ Չեhաբը, Դորիա Մունեյմնը:


Ջուդ Չեhաբ
Ազգությամբ լիբանանցի ամերիկյան կինոռեժիսոր, որը բնակվում է Նյու Յորքում և Բեյրութում: Կինոհետաքրքրությունները Ջուդին տարել են դեպի էզոթերիկայի, հոգևորի և չասվածի հետազոտություն: Բազմաշերտ տեսողական և ինտիմ անձնական նկարահանման ոճը մշակվել է Աբաս Քիառոսթամիի ղեկավարած վերջին ուսանողական խմբում: Ջուդ Չեհաբը համագործակցել է BBC-ի, Hot Docs-ի և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությն հետ: Որպես օպերատոր աշխատել է Սոմալիում, Սուդանում և Պակիստանում նկարահանված մի շարք ֆիլմերում, որպես պրոդյուսեր՝ «Սեզամ փողոց» ամերիկյան մանկական հեռուստաշոուի արաբական տարբերակի՝ «Ահլամ Սիմսիմ»-ի վրա: Չեհաբի առաջին լիամետրաժ ​​վավերագրական ֆիլմն արժանացել է IDA-ի, ITVS-ի, TFI-ի և «Սանդենս»-ի աջակցությանը: 2021-ին Filmmaker Magazine-ը նրան դասել է անկախ կինոյի 25 նոր դեմքերի թվին:

Ֆիլմացանկ
Վրանների հետևում (կ/մ, 2011), Ես այստեղ եմ (կ/մ, 2011), Ք (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ