ՕՁԻ ԱՊՈՒՐ
Հայաստան
7 րոպե
2025
Ճանապարհային պատահական հանդիպումները սնում են ռազմաճակատ մեկնող զինվորի երանավետ երևակայությունը։ Մարտադաշտում տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո անցյալի վառ հուշերը միախառնվելով վերածվում են մղձավանջային մուժի։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Րաֆֆի Մովսիսյան
Ռեժիսոր՝ Զաք Դեմիրճյան
Սցենարի հեղինակներ՝ Րաֆֆի Մովսիսյան, Զաք Դեմիրճյան
Նկարիչներ՝ Դանիել Գրիգորյան, Վերոնիկա Ստեփանյան
Կոմպոզիտոր՝ Էմիլ Աբրամյան
Հնչյունային ձևավորող՝ Էմիլ Աբրամյան
Արտադրությունը՝ Bada Productions
Զաք Դեմիրճյան
Ծնվել է Երևանում։ 2013-ին ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը բակալավրի աստիճանով։ 2011-12 թթ․ ուսանել է Մարսելի դիզայնի և արվեստի միջերկրածովյաննն բարձրագույն դպրոցում։ 2015–ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնի մագիստրատուրան։ 2015-ից դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնում: 2025–ին ավարտել է իր առաջին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Oձի ապուրը», որի համաշխարհային պրեմիերան կայացել է Անսիի անիմացիոն ֆիլմերի ՄՓ–ի մրցութային ծրագրում։

Ֆիլմացանկ
Օձի ապուր (անիմ․, 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ