Հայաստան
ՔԱՐԵՐ
16 րոպե
2023

Սինոփսիս
2020-ի արցախյան դաժան պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարով, և Հայաստանը ստիպված էր Ադրբեջանին հանձնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Դրա հետևանքով այս տարածքներում ապրող հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները։ Տարածքների հանձնման վերջնաժամկետից օրեր առաջ մի խումբ կամավորականներ, վտանգելով իրենց կյանքը, մտնում են Լաչինի շրջան, որպեսզի փնտրեն և ոչնչացումից փրկեն հայկական խաչքարերը։

Սեղծագարծական կազմը
Պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան
Ռեժիսոր՝ Արման Այվազյան
Սցենարի հեղինակ՝ Արման Այվազյան
Օպերատոր՝ Արման Այվազյան
Նկարիչ՝ Արման Այվազյան
Մոնտաժող՝ Արման Այվազյան
Արտադրությունը՝ Bars Media


Արման Այվազյան
Ծնվել է 1994-ին Երևանում։ 2016-ին ավարտել է Հայկական մանկավարժական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը Հետագայում՝ 2022-ին, ավարտել է նաև Կինեմատոգրաֆիայի համառուսաստնյան պետական համալսարանի ոչ խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Այժմ աշխատում է Հայաստանում որպես վավերագրական ֆիլմերի ռեժիսոր: Նրա աշխատանքները ցուցադրվել են մի շարք կինոփառատոներում, այդ թվում՝ Սևաստոպոլի «Արծաթե ստավրիդ» ԿՓ-ում (2022, լավագույն ռեժիսոր), Ավեցցանոյի ոսկե կարճամետրաժ ֆիլմերի ԿՓ-ում (2022), Պրահայի միջազգային կինոմրցանակաբաշխությունում և Սանկտ Պետերբուրգի «Պատուհան դեպի Եվրոպա» ԿՓ-ում։

Ֆիլմացանկ
Ճայը (կ/մ, 2021), Քարեր (կ/մ, 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ