Ժամանակակից եթովպական մեծ նվագախմբի պատմությունը սկսվում է այն ժամանակներից, երբ Երուսաղեմ կատարած այցելության ժամանակ Եթովպիայի կայսր Հեյլե Սելասիեն լսում է հայ երեխաների փողային նվագախմբի կատարումները և այնքան է հիանում, որ որոշում է որդեգրել այդ 40 երեխաներին, որոնք որբացել էին Հայոց ցեղասպանության հետևանքով։ Հենց այս 40 երեխաներն էլ դառնում են Եթովպիայի առաջին թագավորական նվագախմբի անդամները և հետագայում ճանապարհ հարթում երկրի առաջին ազգային օրհներգի երաժշտության, փողային գործիքների հանրահռչակման, իսկ տասնամյակներ անցնաև ջազային հեղափոխության համար, որը տարածվել էր ամբողջ երկրում մինչև Դերգի կոմունիստական վարչակարգի ճիրաններում հայտնվելը։ Եթովպացի հայտնի ջազային երաժիշտներ Ալեմայեհու Էշետի, Մուլատու Աստատկեի, Գիրում Մեզմուրի, ինչպես նաև Սեմմի Յիրգայի մասին պատմություններով և Ադիս Աբեբայի միակ եթովպահայ երգիչ/երաժիշտ Վահեի մասնակցությամբ «Թեզետա» ֆիլմը բացում է երաժշտական հուշերիդուռը՝ պատմելով սիրելի ուսուցչի և ոսկե երաժշտական դարաշրջանի մասին, որն արդեն մոռացվել է շատերի կողմից։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Արամազդ Քալայջյան, Վահան Խաչատրյան, Մարի Կլեր Անդրեա
Ռեժիսորներ՝ Արամազդ Քալայջյան, Գարեգին Պապոյան
Սցենարի հեղինակ՝ Արամազդ Քալայջյան
Օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան
Երաժշտությունը՝ Ալեմայեհու Էշեթե, Սեյֆու Յոհաննես, Գետաչև Մեքուրիա, Վահե Թիլբյան, Գիրում Մեզմուրի Addis Acoustic Project խումբը և այլն
Հնչյունային ձևավորող՝ Արմեն Բազարյան
Մոնտաժողներ՝Արամազդ Քալայջյան, Գարեգին Պապոյան
Նկարահանվել են Ֆրենսիս Ֆալցետոն, Ալեմայեհու Էշետը, Մուլատու Աստատկեն, Ամեհա Էշետը, Գիրում Մեզմուրը, Վահե Թիլբյանը, Արամազդ Քալայջյանը:
Արտադրությունը՝ I.C. Penguins, Open Studio
Մրցանակներ
Հանդիսատեսի ընտրություն, Ադիսի ՄԿՓ, Ադիս Աբեբա, Եթովպիա, 2024