Բերտրան Բոնելո
Ծնվել է 1968-ին Նիսում: Նրա աշխատանքը համատեղում է երաժշտության և կինոյի ոլորտները։ 1996-ին Պասոլինիի ինքնակենսագրական գրքի հիման վրա նկարահանել է ստեղծագործական մոտեցմամբ աչքի ընկնող «Ով եմ ես» վավերագրական ֆիլմը։ Բոնելոյի առաջին խաղարկային աշխատանքը՝ «Ինչ-որ օրգանական բանը» (1998), ներկայացվել է Բեռլինի ՄԿՓ-ի«Համայնապատկեր» բաժնում, իսկ հաջորդ աշխատանքը՝ «Պոռնոգրաֆը» (2001), ցուցադրվել է Կաննի ԿՓ-ի «Կինոքննադատների շաբաթում»՝արժանանալով FIPRESCI-ի մրցանակին։ Բոնելոն առաջին անգամ Կաննի ԿՓ-ի պաշտոնական ծրագրին մասնակցել է «Տիրեսիա»-ով (2003), իսկ2008-ին նրա «Պատերազմում» ֆիլմը ցուցադրվել է փառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյակում»: Կանոնավորապես մասնակցել է ֆրանսիական ծրագրին՝ ներկայացնելով «Հանդուրժողականության տունը» (2011), «Սեն Լորանը» (2014, այս ֆիլմը ներկայացրել է Ֆրանսիան «Օսկար» մրցանակաբաշխությունում և առաջադրվել տասը «Սեզար»-ի), «Զոմբի երեխան» (2020)։ «Նոկտուրամա»-ի պրեմիերան կայացել է Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում (2016), «Կոման» առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում (2022), իսկ «Գազանը» (2023)՝ Վենետիկում։ 2014-ին Բոնելոյին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել Փարիզի Պոմպիդու կենտրոնում և թողարկվել է նաև նրա «Պատահարներ» ալբոմը։
Ֆիլմացանկ
Ով եմ ես (կ/մ, 1996), Ինչ-որ օրգանական բան (1998), Պոռնոգրաֆը (2001), Ջեյմսի և Դավիդի արկածները (կ/մ, 2002), Տիրեսիա (2003), Սինդի․ իմ տիկնիկը (կ/մ, 2005), Իմ նոր նկարը (կ/մ, 2006), Պատերազմում (2008), Ուր են տղաները (կ/մ, 2010), Հանդուրժողականության տուն (2011), Ինգրիդ Կավեն․ երաժշտություն և ձայն (վավ., 2012), Սեն Լորան (2014), Որտե՞ղ ես, Բերտրան Բոնելո (2014), Նոկտյուրամա (2016), Սառա Ուինչեսթեր․ օպերայի ուրվականը (կ/մ, 2016), Զոմբի երեխան (2019), Որտե՞ղ ես 2 (կ/մ, 2020), Կոմա (2022), Գազանը (2023):