Իտալիա
ՄԵՏԱՂԱԴՐԱՄԸ
79 րոպե
2025
Կառլոն թափառաշրջիկ է, որը տառապում է կրկնվող մղձավանջներից։ Նա ապրում է մետաղադրամի կանոնով՝ անընդհատ նետել-բռնելով նույն մետաղադրամն իր կյանքի ամեն մի որոշումն ընդունելիս։ Մետաղադրամը մետաղադրամի հետևից Կառլոն հասնում է Լ’Ակուիլա՝ երկրաշարժից տուժած մի քաղաք։ Այստեղ ներքաշվում է սարսափելի սպանության գործի մեջ։ Մարթայի՝ մի հարբեցող կնոջ օգնությամբ, որին հանդիպել է ճանապարհին, նա հետաքննություն է սկսում, իսկ դրա հետևում շուտով մետաֆիզիկական հեռանկար է երևան գալիս:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռեյ Ուիլքինս, Նենադ Դուկիչ
Ռեժիսոր՝ Էմիլիանո Դանտե
Սցենարի հեղինակներ՝ Ալեսսանդրո Անիբալլի,Էմիլիանո Դանտե
Օպերատոր՝ Էմիլիանո Դանտե
Նկարիչ՝ Դալիլա Գուերգաչե
Կոմպոզիտոր՝ Էմիլիանո Դանտե
Հնչյունային ձևավորողներ՝ Անդրեա Դե Պետրիս, Էտտորե Վոցցա
Մոնտաժող՝ Էմիլիանո Դանտե
Դերերում. Պյոտր Հանզելևիչ, Տիցիանա Տարանտելլի, Դանիլ Աչետո, Թիմ Ֆրից, Պիետրո Ալբինո Դի Պասկուալե
Արտադրությունը՝ Dansacro
Էմիլիանո Դանտե        
Փորձարար կինոռեժիսոր։ Ծնվել է 1974–ին Իտալիայի Լ'Ակուիլա քաղաքում: «Մետաղադրամը» ֆիլմից առաջ ստեղծված նրա հիմնական գործերն են «Շեմ» («Բացթողում», 2012) լիամետրաժ խաղարկային ֆիլմը և երկրաշարժի մասին պատմող «Դեպի կապույտը» (2009), «Բնակավայր. անձնական նոթեր» (2014), «Ապենիններ» (2017) փորձարարական վավերագրական եռերգությունը: Կինո, լուսանկարչություն և հեռուստատեսություն է դսաավանդել Լ'Ակուիլայի համալսարանում, ժամանակակից արվեստի պատմություն՝ Լ'Ակուիլայի և Կասսինոյի համալսարաններում, ռեժիսուրա՝ Լ'Ակուիլայի Փորձարարական կենտրոնում, և կինո՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում:

Ֆիլմացանկ
Տնային հաջորդականություն (վավ. սերիալ, 2003-05), Տաքսոֆոններ (վավ., 2005), Դեպի կապույտը (վավ., 2009), Շեմ (Բացթողում, 2013), Բնակավայր. անձնական նոթեր (վավ., 2014), Ապենիններ (վավ., 2017), Մետաղադրամը (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ