Իրան
ԱՄԲՈԽԸ
70 րոպե
2025
Համեդը բարեկեցիկ հավատացյալ ընտանիքից է, միջին կարգի բնակարանը կիսում է Ռամանի հետ, որը մտադիր է մի քանի օրից արտագաղթել: Ռամանը նեղված է, որ չի կարողանում իր վերջին օրերն անցկացնել ընկերների հետ, քանի որ հավաքվելու համար հարմար տեղ չունեն: Համեդը, վճռականորեն տրամադրված լինելով օգնելու, որոշում է երեկույթ կազմակերպել իր ընտանիքին պատկանող դատարկ պահեստում՝ առանց մյուս սեփականատերերին տեղեկացնելու։ Բայց նրան մեկ այլ երկընտրանք է սպասում. նրանց մտերիմ ընկերը՝ Թոնդարը, վերջերս է մահացել վթարից, ինչի մասին չեն կարող հրապարակավ խոսել:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Սահանդ Քաբիրի
Ռեժիսոր՝ Սահանդ Քաբիրի
Սցենարի հեղինակ՝ Սահանդ Քաբիրի
Օպերատոր՝ Համեդ Հոսեյնի Սանգարի
Նկարիչ՝ Սահանդ Քաբիրի
Հնչյունային ձևավորող՝ Ամիրհոսեյն Ղասեմի
Մոնտաժողներ՝ Մոհամադ Նաջջարյան, Շաֆաղ Աբու Սաբա
Դերերում. Քեյվան Մոհամադի, Ռազիե Մանսուրի, Շոջա Գիահի, Բասեթ Ռեզայեի, Ռամբոդ Մոթալլեբի, Դորսա Շիրազի, Ջավիդ Ղայեմ Մաղամի, Արամ Թահմասեբի, Քաթայուն Սալեքի, Մոհսեն Խոեյնիհա, Ֆարաազ Մոդիրի
Արտադրությունը՝ Fanoos Films
Սահանդ Քաբիրի (ծնվ․ 1991)
Թեհրանում բնակվող ռեժիսոր և սցենարիստ: Կինոդրամատուրգի կրթությունը ստացել է Թեհրանի արվեստի համալսարանում: Նրա վաղ շրջանի աշխատանքների առանձնահատկություններից է Իրանում, մասնավորապես իր սերնդակիցների շրջանում գենդերային հարաբերությունների նրբին պատկերումը: Իրանական կինոարդտադրության և արվեստագետների ​​համայնքներում ակտիվ Քաբիրիի գործերը հետևողականորեն ձգտում են հասկանալի դարձնել տարբեր մշակութային խմբերի կենսափորձը: Նա իր ֆիլմերում ուսումնասիրել է երկրի տարբեր համայնքների ներկայացուցիչներին: Քաբիրիի երեք կարճամետրաժները ցուցադրվել են մի շարք փառատոներում: 2017–ից նա Իրանի կարճամետրաժ կինոյի ընկերակցության (ISFA) ժյուրիի անդամ է՝ մասնակցելով կարճամետրաժ կինոյի՝ երկրում ամենահայտնի մրցանակի հանձնմանը: Ի լրումն՝ Քաբիրին որպես դերասան նկարահանվել է լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերում:

Ֆիլմացանկ
Ավա (կ/մ, 2013), Կվադրումվիրատ (կ/մ, 2015), Շքերթի վերջը (կ/մ, 2018), Եղբայր (կ/մ, 2020), Ամբոխը (2025)։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ