ԱՄՆ
ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
115 ՐՈՊԵ
2011
July 14th
14:30
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings

Հավայան կղզիներում ապրող միջին տարիքի խոշոր հողատերը կնոջ՝ կոմայում հայտնվելուց հետո ստիպված է միավորվել դուստրերի հետ և միաժամանակ զբաղվել հողի վաճառքով ու բացահայտել կնոջ անհավատարմությունը:

Մրցանակներ
«Օսկար» լավագույն էկրանավորման սցենարի համար, Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2012, Լավագույն ֆիլմ, դրամայի լավագույն դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն, 2012, Լավագույն դերասան, «Կինոքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2012, Տարվա ֆիլմ, Ամերիկյան կինոինստիտուտի մրցանակաբաշխություն, 2012

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ալեքսանդր Փեյն, Ջիմ Թեյլոր, Ջիմ Բըրք
Ռեժիսոր՝ Ալեքսանդր Փեյն
Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Փեյն, Ջիմ Ռաշ, Նեթ Ֆաքսոն
Օպերատոր՝ Ֆեդոն Պապամայքլ
Նկարիչ՝ Ջեյն Անն Սթյուարթ
Կոմպոզիտոր՝ Ջեֆ Փիթերսոն
Հնչյունային ձևավորողներ՝ Շոն Մըրֆի, Մայքլ Հեջիզ
Մոնտաժող՝ Քևին Թենթ
Դերերում. Ջորջ Քլունի, Շեյլին Վուդլի, Բո Բրիջիզ, Ջուդի Գրիր, Ռոբերտ ֆորսթեր
Արտադրությունը` Fox Searchlight Pictures, Ad Hominem Enterprises

Ալեքսանդր Փեյն
Հույն ներգաղթածների թոռ Ալեքսանդր Փեյնը մեծացել է ԱՄՆ-ի Նեբրասքա նահանգում։ Մինչև Կալիֆորնիայի համալսարանը որպես կինոռեժիսուրայի մագիստրոս ավարտելն ուսանել է Սթենֆորդի համալսարանում։ Նկարահանել է ութ լիամետրաժ ֆիլմ, որոնք առաջադրվել են ընդհանուր առմամբ 24 «Օսկար»-ի, այդ թվում` չորս անգամ լավագույն կինոնկարի և երեք անգամ լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակներին։ Փեյնը երկու «Օսկար»-ի է արժանացել «լավագույն էկրանավորման սցենար» անվանակարգում, իսկ նրա վերջին աշխատանքը` «Մնացածները», «Օսկար» է բերել կնոջ երկրորդական դերի լավագույն կատարման համար:

Ֆիլմացանկ
Քաղաքացի Ռութը (1996), Ընտրություն (1999), Շմիդտի մասին (2002), Ճամփեզրին (2004), Հետնորդները (2011), Նեբրասքա (2013), Փոքրացում (2017), Մնացածները (2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ