Ֆրանսիա
ԻՏԱԼԱԿԱՆ ՄԵԹՈԴ
11 րոպե
2016

Սինոփսիս
Իտալական մեթոդը օգտագործում է երկու էկրանի դիպտիխ(երկբևեռ էկրան) բեմադրելու համար տեղի և ոչ տեղի առճակատումը (և՛ փոխաբերական, և՛ վիզուալ իմաստներով)։ Դրա շնորհիվ կերտվում է ճնշում իրականի և հորինվածքի միջև՝ ջնջելով անձի և կերպարի միջև սահմանը։
Վերնագիրը հիշատակում է ձայնի ձայնագրման հատուկ մեթոդ, որը լայնորեն տարածված էր հետպատերազմյան իտալական կինոյում, ինչը պայմանվորված էր դերասանների երկխոսությունների վերաձայնագրումների ծախսերի կրճատման հետ։
Նմանատիպ մեթոդ կիրառվել է նաև այստեղ, սակայն ձայնը ձայնագրվել է աջ կողմի պատկերից (գրադարան) և դերասանը պետք է տեղում իր խոսքը ձայնագրել ձախ պատկերի (անդունդ) վրա։
Ճնշումը էլ ավելի է շիկանում չդադարող մենախոսության շնորհիվ, որն առաջին հայացքից համահունչ չի ընթանում պատկերի հետ՝ ստեղծելով էլ ավելի մեծ դիսոնանս պատկերի և ձայնի միջև։
Ռեժիսորը ի սկզբանե դերասանին բացատրել է մենախոսության կառուցվածքն ու ձևը՝ ստեղծելով որոշակի արձանագրություն Հետևելով այդ ցուցումներին՝ դերասանը իմպրովիզացրել է մենախոսության տեքստը։ Դիսպոսիտիվի (ձայն, պատկեր և շարժում) ընդհանրացված դեսինխորոնիզացիան խախտում է պատումի զարգացումը։
Օգտագործելով խոսքի գործիքները ու մենախոսության պրոտոկոլը, դիսպոտիֆը խաղում է նրա հետ ինչին դիտողը արդեն սովոր է, միևնույն ժամանակ կերտելով հիշողության վերականգնման տարբերակների վրա հետհայացք նետելու հնարավորություն։
Պատկերի խոտանը ընդգծում է ներկայացման սահմանափակումները, որոնք չեն համապատասխանում դերասանի ցանկալի իրադարձության կատարման ժամանակի հետ,բայց նաև ցուցադրվող ճշմատրության վրա հիմնված միջավայրի սահմանափակումները։
Հետևաբար այս սահմաննափակումները խառնում և շփոթում են խոսքի և գործողության, հիշողության և վերծանման, անձի և կերպարի, իրականության և անիրականի միջև եղած սահմանները։
Այս գազելը հրավիրում է դիտորդին փնտրելու վերակառուցվածքի էսթետիկ թերությունները։

Ստեղծագործական կազմը
Ռեժիսոր՝ Գարուշ Մելքոնյան
Սցենարի հեղինակ՝ Գարուշ Մելքոնյան
Օպերատոր՝ Սիմոն Գարսիա-Մինյաուր
Մոնտաժող՝ Սիմոն Գարսիա-Մինյաու
Ասիստենտ՝ Լուսկա Խալափյան
Դերերում. Լինդա Մարտինես


Գարուշ Մելքոնյան
Վիզուալ արվեստագետ և կինոռեժիսոր։ Իր աշխատանքներում գլխավորապես համատեղում է տեսաարվեստը, քանդակը և ինստալացիան՝ ուսումնասիրելով հաղորդակցության, խոսույթի և լեզվի անտեսանելի ծածկագրերը: Նախապես սահմանված շրջանակում արվող փորձարկումներն ու իմպրովիզը կարևոր դեր են խաղում Մելքոնյանի պրակտիկայում, քանի որ թույլ են տալիս ստեղծելու համագործակցային նոր միջավայր։ Նրա գործերը ցուցադրվել են խմբային ցուցահանդեսներում, էկրանին և փառատոներում (Փարիզի Տոկիոյի պալատ, Մոնպելյեի «Լա Պանասե», Ստոկհոլմի Նորդենհաքե պատկերսրահ, Մեխիկո, Փարիզի «Լա Վիլետ»)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանկֆուրտի Ժան-Կլոդ Մայեր և Լիլի Լազեկյու պատկերասրահներում: 2017-ին ավարտել է Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի մագիստրատուրան, իսկ 2016-ին՝ Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտը։ Մագիստրատուրայի ավարտական դիպլոմային ինստալացիան՝ «Հարցազրույցը», արժանացել է Թադեուս Ռոփաքի մրցանակին։

Ֆիլմացանկ
Մեզնից չորսը (կ/մ, 2018), Իտալական մեթոդ (2016), Աշխարհայացք (կ/մ, 2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ