Իրան
ՎԱԶՈՐԴԸ
94 րոպե
1985
July 14th
21:30
Moscow Cinema, Red Hall
Tickets
Screenings
Պատանի Ամիրոն միայնակ ապրում է Պարսից ծոցում և ապրուստը վաստակում պատահական գործերով։ Նոր հորիզոնների մասին երազելով՝ նա անհամբեր է իմանալու, թե ուր են գնում ինքնաթիռներն ու բեռնանավերը։ Դպրոցում Ամիրոն ջանք չի խնայում դա պարզելու համար։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ռեզա Ռամեզանի, Ալի Ռեզա Զարին
Ռեժիսոր՝ Ամիր Նադերի
Սցենարի հեղինակներ՝ Ամիր Նադերի, Բեհրուզ Ղարիբփուր
Օպերատոր՝ Ֆիրուզ Մալեքզադե
Նկարիչներ՝ Ամիր Նադերի, Մոհամադ Հասանզադե
Հնչյունային ձևավորողներ՝ Նեզամոդին Քիայե, Մոհամադ Հաղիղի
Մոնտաժող՝ Բահրամ Բեյզայի
Դերերում. Մաջիդ Նիրումանդ, Մուսա Թորքիզադե, Աբաս Նազերի
Արտադրությունը՝ Institute for the Intellectual Development of Children and Young adults - Kanoon

Մրցանակներ
«Ոսկե Մոնգոլֆիե», Երեք մայրցամաքների փառատոն, Նանտ, Ֆրանսիա, 1985
Ամիր Նադերի
Ծնվել է 1946–ին Աբադանում (Իրան): Նրա ռեժիսորական դեբյուտը՝ «Ցտեսություն, ընկեր» ֆիլմը, թողարկվել է 1971–ին Իրանում։ Միջազգային ասպարեզոում Նադերին առաջին անգամ ուշադրություն է գրավել այն ֆիլմերով, որոնք այժմ ճանաչված են որպես դասական գործեր («Վազորդը», 1985, «Ջուր, քամի, փոշի», 1989): «Վազորդը» շատ քննադատներ համարում են վերջին քառորդ դարի ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը: 1990-ականների սկզբին Նյու Յորք արտագաղթելուց հետո Նադերին շարունակել է նոր գործեր ստեղծել: 1997–ին նա արժանացել է Ռոքֆելերի՝ կինոյի և տեսարվեստի կրթաթոշակին, դասախոսել Քոլամբիա համալսարանում, Լաս Վեգասի համալսարանում և Նյու Յորքի տեսողական արվետների դպրոցում: Նրա ամերիկյան ֆիլմերի պրեմիերաները կայացել են Լինքոլն կենտրոնի կինոընկերության/Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի «Նոր ռեժիսորներ/նոր ֆիլմեր» շարքով, Վենետիկի, Կաննի, Թրայբեքա և Սանդենս ԿՓ–երում:

Ֆիլմացանկ
Ցտեսություն, ընկեր (1971), Ձիգ տեղ (1973), Նեղուց (1973), Սպասում (1974), Շրթհարմոն (1974), Ռեքվիեմ (1978), Պատրաստված է Իրանում (1978), Որոնում (վավ․, 1980), Երկրորդ որոնում (1981), Վազորդը (1984), Հաղթողը (կ/մ, 1984), Ջուր, քամի, փոշի (1989), Մանհեթենը՝ թվերով (1993), A, B, C... Մանհեթեն (1997), Մարաթոն (2002), Ձայնային խոչընդոտ (2005), Վեգաս. իրական պատմություն (2008), Նկարահանված է (2011), 60 վայրկյան մենություն զրոյական տարում (դրվագ, 2011), Վենետիկ 70. վերաբեռնելով ապագան (դրվագ, 2013), Միզանսցեն Արթուր Փենի հետ (վավ., 2014), Լեռ (2016), Մոգական լապտեր (2018):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ