Ֆիլիպիններ
ՀԵՌԱՑԱԾ ԿԻՆԸ
226 րոպե
2016

Սինոփսիս
Հորասիան վերջին երեսուն տարին անցկացրել է կանանց ուղղիչ գաղութում: Տարրական դպրոցի նախկին ուսուցչուհին խաղաղ կյանք է վարում՝ օգնելով մյուսներին գրել-կարդալ սովորել: Երբ մեկ այլ բանտարկյալ խոստովանում է, որ իրականում ինքն է գործել հանցանքը, Հորասիան ազատ է արձակվում և սկսում որոնել իր օտարացած ընտանիքը: Անհետ կորած որդուն` Ջունիորին փնտրելիս նա վերաբացահայտում է իր հայրենիքը` 90-ականների վերջի Ֆիլիպինները, հասկանալու համար միայն, թե ինչքան են ահաբեկված նրա բնակիչները երկրում մոլեգնող առևանգումների ու կաշառակերության պատճառով: Մեծահոգի կնոջ ներաշխարհը եղծվում է վրեժի զգացումից...

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)՝ Ռոնալդ Արգելյես, Լավ Դիաս
Սցենարի հեղինակ՝ Լավ Դիաս
Օպերատոր՝ Լավ Դիաս
Նկարիչներ՝ Ռենե Դինո, Ռաուլ Դինո, Ռոդերիք Դյուրան, Պոպո Դիաս
Հնչյունային ձևավորող՝ Կորինե դե Սան Խոսե
Մոնտաժող՝ Լավ Դիաս
Նկարահանվել են՝ Չարո Սանտոս-Կոնչիո, Ջոն Լոյդ Կրուս, Մայքլ դե Մեսա, Շամեյն Սենտեներա-Բուենկամինո, Նոնի Բուենկամինո, Մարջ Լորիկո, Մայեն Էստաներո, Ռոմելին Սալե
Արտադրությունը՝ Sine Olivia Pilipinas, Cinema One Originals


Լավ Դիաս
Տնտեսագիտություն, ապա կինոարվեստ է ուսանել Կեսոնի Կինոաշխատողների բարեկեցության հիմնադրամի (Mowelfund) կինոինստիտուտում: 2001-ին նկարահանել է «Ուեսթ Սայդ պողոտան» ֆիլմը, ապա` «Ֆիլիպինյան ընտանիքի զարգացումը» (2004) և «Երեմիա. գիրք առաջին»-ը (2006): «Մահը հմայանքների երկրում» (2007) և «Մելամաղձ» (2008) ֆիլմերը երկուսն էլ մրցանակներ են ստացել Վենետիկի ՄԿՓ-ում. առաջինը` Հատուկ մրցանակ, իսկ երկրորդը՝ «Հորիզոններ» ծրագրի մրցանակը: Այնուհետև Դիասը նկարահանել է «Թիթեռները հուշեր չունեն» ֆիլմը (2009), որը նույն տարի ցուցադրվել է Լոկառնոյի ՄԿՓ-ում: 2013-ին նա ասպարեզ է հանել «Նորտե. պատմության ավարտը», որը ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: 2014-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում Դիասը «Ոսկե ընձառյուծի» է արժանացել «Նախորդից» ֆիլմի համար: 2016-ին Բեռլինի ՄԿՓ-ում նրա «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմն արժանացել է Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի»:

Ֆիլմացանկ
Բարիո Կոնսեպսիոնի hանցագործը (1998), «Բուրգեր Բոյ» (1999), Լուսնի տակ մերկ (1999), Ուեսթ Սայդ պողոտան (2001), Հիսուս. հեղափոխականը (2002), Ֆիլիպինյան ընտանիքի զարգացումը (2004), Երեմիա. գիրք առաջին (2006), Մահը հմայանքների երկրում (2007), Մելամաղձ (2008), Թիթեռները հուշեր չունեն (2009), Ծնունդների հարյուրամյակ (2011), Եղերերգ հեղափոխականին (2011), Ֆլորենտինա Հուբալդո. ԽՏԷ (2013), Նորտե. պատմության ավարտը (2013), Նախորդից (2014), Հատված (2015), Օրորոցային վշտալի գաղտնիքին (2016), Հեռացած կինը (2016), Վերջից մեկ օր առաջ (2016, կ/մ), Սատանայի ժամանակը (2018), Կանգառը (2019), Կենդանիների ցեղից (Genus Pan)  (2020), Երբ ալիքները քաշվեցին (2022)․

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ