Ֆրանսիա / Մավրիտանիա / Կատար
ՏԻՄԲՈՒԿՏՈՒ
96 րոպե
2014
July 19th
16:00
Cinema House, H. Malyan Hall
Tickets
Screenings
Տիմբուկտուի ավազաբլուրներում բնակվող անասնապահի ու նրա ընտանիքի հանգիստ կյանքը, ովքեր հիմնականում հեռու են մնում իրենց հավատքը վերահսկելու վճռականությամբ լի ջիհադիստներից, հանկարծակի խաթարվում է։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Էտյեն Կոմար, Սիլվի Փիալա
Ռեժիսոր՝ Աբդեռահման Սիսակո
Սցենարի հեղինակներ՝ Աբդեռահման Սիսակո, Քեսեն Թոլ
Օպերատոր՝ Սոֆյան Էլ Ֆանի
Նկարիչ՝ Սեբաստիան Բիշլե
Կոմպոզիտոր՝ ԱմինԲոհավա
Հնչյունային ձևավորող՝ Բաքարի Սանգարե
Մոնտաժող՝ Նադիա Բեն Ռաշիդ
Դերերում. Իբրահիմ Ահմեդ, Աբել Ժաֆրի, Թոլո Կիկի
Արտադրությունը՝ Les Films du Worso, Dune Vision, Arches Films, Orange Studio, Arte France Cinema

Մրցանակներ
Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Ֆրանսուա Շալե մրցանակ (Կաննի ՄԿՓ, 2014թ.), Սեզար մրցանակ (Ֆրանսիա, 2015թ.), Օսկարի նոմինանտ (2015թ.), Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Լյումիեր մցանակաբաշխություն, 2015թ.)
Աբդեռահման Սիսակո
Մավրիտանիայում ծնված մալիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը հայտնի է գլոբալացումը և տեղահանությունը քննող ֆիլմերով: Կինոարվեստ է ուսանել Մոսկվայի Դաշնային պետական ​​կինոինստիտուտում, իսկ 1990-ականներին բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Երջանկությանը սպասելիս» ֆիլմը, 2002–ին Կաննի ՄԿՓ–ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին: Սիսակոյի «Բամակո» (2006) և «Տիմբուկտու» (2014) լիամետրաժ ֆիլմերը լայն ճանաչման են արժանացել։ Վերջինս հավակնել է «Ոսկե արմավենու ճյուղին» և առաջադրվել «Օսկար»–ի՝ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար:

Ֆիլմացանկ (ընտրանի)
 «Ռոստով-Լուանդա» (վավերագրական, 1997թ.), «Կյանքի Երկրի վրա» (1998թ.), «Երջանկության սպասելիս» (2002թ.), «Բամակո» (2006թ.), «Տիմբուկտու» (2014թ.), «Սև թեյ» (2024թ.)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ