Ֆրանսիա/Գերմանիա/Նիդերլանդներ/Լատվիա/Ռումինիա/Լիտվա
ԵՐԿՈՒ ԴԱՏԱԽԱԶ
118 րոպե
2025
July 14th
19:00
Moscow Cinema, Red Hall
Tickets
Screenings
July 20th
15:30
Cinema House, Grand Hall
Խորհրդային Միություն, 1937 թվական։ Վարչակարգի կողմից կեղծ մեղադրանքներով կալանավորվածների հազարավոր նամակներ են այրվում բանտախցում։ Եվ չնայած այս ամենին՝ դրանցից մեկը հասնում է իր նպատակակետին՝ նորանշանակ տեղական դատախազ Ալեքսանդր Կորնևի սեղանին։ Կորնևն ամեն ինչ անում է բանտարկյալին հանդիպելու համար, որը գաղտնի ոստիկանության՝ ՆԳԺԿ-ի կաշառակեր գործակալների զոհն է։ Նվիրված բոլշևիկ երիտասարդ դատախազը անօրինական գործողություններ է կասկածում։ Արդարադատության որոնումները նրան կհասցնեն մինչև Մոսկվայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Ստալինյան մեծ զտումների դարաշրջանում սա մարդու ներթափանցումն է ամբողատիրական վարչակարգի միջանցքներ, որը նույնիսկ այդպես չի կոչվում:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Քևին Քնայվայս
Ռեժիսոր՝ ՍԵրգեյ Լոզնիցա
Սցենարի հեղինակ՝ ՍԵրգեյ Լոզնիցա
Օպերատոր՝Օլեգ Մուտու
Նկարիչներ՝ Կիրիլ Շուվալով, Յուրի Գրիգորովիչ, Ալդիս Մեյներտս
Կոմպոզիտոր՝ Կրիստիան Վերբեեկ
Հնչյունայինձևավորողներ՝ Վլադիմիռ Գոլովնիցկի, Վինսենտ Սինցերետտի
Մոնտաժող՝ Դանիելիուս Կոկանաուսկիս
Դերերում. Ալեքսանդր Կուզնեցով, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Անատոլի Բելի
Արտադրությունը՝ SBS Productions - Saïd Ben Saïd
Սերգեյ Լոզնիցա
Ծնվել է 1964–ին Բարանովիչի քաղաքում (այժմ՝ Բելառուս) և մեծացել Կիևում (Ուկրաինա): 1987–ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը կիրառական մաթեմատիկայի մասնագիտացմամբ: 1987-91 թթ․ գիտնական էէ եղել Կիևի կիբեռնետիկայի ինստիտուտում՝ մասնագիտանալով արհեստական ​​բանականության հետազոտման ոլորտում: 1997–ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Ֆիլմեր է նկարահանում 1996–ից և մինչ օրս նկարահանել է 28 վավերագրական և 5 խաղարկային ​​մրցանակակիր աշխատանք: Լոզնիցայի «Իմ ուրախություն» լիամետրաժ դեբյուտային ֆիլմի (2010) պրեմիերան կայացել է Կաննի ԿՓ–ի գլխավոր մրցույթում: Նրա թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական գործերն արժանացել են խոշոր մրցանակների, այդ թվում՝ «Մշուշի մեջ»–ը՝ FIPRESCI-ի մրցանակին Կաննի ԿՓ–ում (2012), «Դոնբաս» լիամետրաժը Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի ավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակին (2018), «Բաբի Յար. կոնտեքստ»–ը՝ Կաննի ԿՓ–ի «Ոսկե աչք» հատուկ մրցանակին (2021), իսկ «Պարոն Լանդսբերգիսը» լավագույն ֆիլմ է ճանաչվել Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ–ում (2021) և այլն։ 2013–ին Սերգեյ Լոզնիցան հիմնել է Atoms & Void կինոընկերությունը։ 2001–ից Եվրոպայում գործող ռեժիսորը շարունակում է աշխատել ինչպես վավերագրական, այնպես էլ խաղարկային ​​նախագծերի վրա։

Ֆիլմացանկ
Այսօր տուն ենք կառուցելու (վավ․, 1996), Կիսակայարան (վավերագրական, 2000), Դիմանկար (վավ․, 2002), Բնակավայրը (վավ․, 2002), Բնանկար (վավ․, 2003), Գործարան (վավ․, 2004), Շրջափակում (վավ․, 2006.), Արտել (վավ․, 2006), Ռևյու (վավ․, 2008), Քաղցր վաթսունականներ (վավ․, 2008), Հյուսիսային լույս (վավ․, 2008), Իմ ուրախություն (2010), Կյանք, աշուն (վավ․, 2011), Մշուշի մեջ (2012), Սուրբ Անտոնիուսի հրաշքը (վավ․, 2012), Նամակ (վավ․, 2013), Մայդան (վավ․, 2014), Սարաևոյի կամուրջները (Մտորումներ, 2014), Հին հրեական գերեզմանատունը (վավ․, 2015), Դեպք (վավ․, 2015), Աուստեռլից (վավ․, 2016), Նուրբ արարած (2017), Հաղթանակի օրը (վավ․, 2018), Դոնբաս (2018), Դատավարություն (վավ․, 2018), Պետական ​​հուղարկավորություն (վավ․, 2019), Նրանք, ովքեր երգում են (վավ․, 2020), Մի գիշեր օպերայում (վավ․, 2020), Բաբի Յար։ կոնտեքստ (վավ․, 2021), Պարոն Լանդսբերգիս (վավ․, 2021), Ոչնչացման բնական պատմությունը (վավ․, 2022), Կիևի դատավարությունը (վավ․, 2022), Ներխուժում (վավ․, 2024), Հնէաբանության դաս (վավ․, 2025), Երկու դատախազ (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ