Էմիլի Մկրտչյան
Ռեժիսոր, մուլտիմեդիա արտիստ և միջդիսցիպլինար ստեղծագործող։ Նրա զարգացող գործունեությունն արտացոլում է մանկությունը տարագիր, սփյուռքահայ ընտանիքում և կենտրոնանացծ է Հարավարևմտյան Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանի կանանց ապագաղութացման պատմությունների վրա Մկրտչյանի ֆիլմերի թվում են «Փոխանցում» գիտաֆանտաստիկ կարճամետրաժը, որի պրեմիերան կայացել է Լոնդոնի BFI FLARE ԿՓ-ում, «Հայրենիք» վավերագրական կարճամետրաժը, որը Դարհեմի Full Frame ԿՓ-ում առաջին անգամ ցցուցադրվելուց հետո որպես լավագույն կարճամետրաժ վավերագարակաան կինոնկար մրցանակի է արժանացել Կոպենհագենի ՄԿՓ-ում, և «Լինում է, չի լինում» խաղարկաային-վավերագրական ֆիլմը, որի նկարահանմանը աջակցել են Սանդենս ինստիտուտը, IDA-ը, Chicken & Egg Pictures-ը and HotDocs-ը։ Մկրտչյանի «Լույս ի լուսո» մուլտիմեդիա ինստալացիան, որը ստեղծվել է Տիգրան Համասյանի համագործակցությամբ, ցուցադրվել է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ստամբուլում, Մյունիխում, Հայաստանում և Բուլղարիայում։ Էմիլի Մկրտչյանը Ֆլաերթիի անվան սեմինարի մասնակից է, դրամաշնորհ է ստացել Լոս Անջելեսի Հանրային արվեստի ակտիվացման հիմնադրամից, Լոկառնոյի ԿՓ-ի «Բաց դռներ» դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչվել, մասնակցել է UnionDocs ամառային լաբին, եղել Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի ռեզիդենտ և մասնակցել Թուրինի կինոլաբին։ Այժմ նա բնակվում է մասամբ ԱՄՆ-ում, մասամբ էլ՝ Հայաստանում:
Ֆիլմացանկ
Լևոն․ հրաշալի կյանք (վավ., 2013), Փոխանցում (կ/մ, 2018), Հայրենիք (վավ., 2019), Լինում է, չի լինում (2024):